2018 թվականի ֆուտբոլի աշխարհի առաջնության բոլոր դոպինգ–թեստերը բացասական են եղել։
«Այս տարվա ստուգումների ծրագիրը ամենամասշտաբայինն է եղել աշխարհի առաջնությունների պատմության մեջ։ Հենց որ հայտնի են դարձել եզրափակիչ փուլի բոլոր մասնակիցները, ՖԻՖԱ–ն մշակել է թեստերի բաշխման ծրագիրը (TDP), որի հիմքում եղել է ֆուտբոլում խթանիչների ռիսկերի վերլուծությունը»։
Տվյալ պլանը, որն իրենից դինամիկ ծրագիր է ներկայացնում, համաձայնեցվել է Համաշխարհային հակակխթանիչային գործակալության հետ (WADA),- ասվում է ՖԻՖԱ–ի հայտարարության մեջ։









































