Թուրքմենստանի նախագահ Գուրբանգուլի Բերդըմուհամեդովը իր թոռան՝ Քերիմգուլըի հետ ռեփ ոճի երգ է կատարել՝ տեղեկացնում է hronika.info-ն:
Բերդըմուհամեդովը սկզբում կիթառ է նվագել, հետո անցում կատարել սինթեզատորին և թուրքմեներենով ռեփ կատարել, թոռը անգլերեն է կատարել իր երգը:
Sportly Turkmenistan վերնագրով բանաստեղծությունը, որ կոմպոզիցիայի հիմքն է եղել, գրել է ինքը՝ նախագահը: Երաժշտական ձևավորմամբ զբաղվել է թոռը:
Երգը գալիք միջազգային ավտոմրցարշավի, թուրքմենական սպորտի նվաճումների և տեղի բնության մասին է:











































