Ադրբեջանում ձերբակալվել է Գյանջայի հարձակման մեջ կասկածվող անձանցից մեկը: Ադրբեջանի ներքին գործերի նախարարությունը տեղեկացրել է, որ այժմ ընթացքի մեջ են սպանություններում կասկածվող երկրորդ անձի հայտնաբերմանն ուղղված գործողությունները:
Հիշեցնենք, որ Ադրբեջանի Գյանջա քաղաքում հուլիսի 10-ի երեկոյան «կրոնական խմբավորման» 150-200 ներկայացուցիչներ ցույց են իրականացրել ի պաշտպանություն հուլիսի 3-ին Գյանջայի քաղաքապետ Էլմար Վելիևի և նրա թիկնապահի դեմ մահափորձ իրականացրած Յունիս Սաֆարովի:
Ցույցի ժամանակ ոստիկանների և ցուցարարների բախման հետևանքով սուր կտրող-ծակող գործիքներից ստացած վնասվածքներից մահացել են Գյանջայի ոստիկանապետն ու Նիզամիի շրջանի ոստիկանության պետի տեղակալը: