«Բատկիվշչինա» կուսակցության առաջնորդ Յուլիա Տիմոշենկոն հայտարարել է, որ Ղրիմն Ուկրաինային վերադարձնելու համար անհրաժեշտ է ամրապնդել բանակը և բուդապեշտյան ձևաչափով բանակցություններ վարել։
Տիմոշենկոյի խոսքով՝ Կիևը չպետք է թույլ տա թերակղզին Ռուսաստանին միավորելու «ստվերային օրինականացումը»։ Նա նաև նշել է Դոնբասը վերադարձնելու անհրաժեշտությունը։
«Դա մեր տարածքն է, և ոչ ոք չի կարող մեզ հետ խոսել դրա մի մասը հանձնելու մասին։ Մենք թույլ չենք տա դա անել»,-ասել է Տիմոշենկոն։
Պատգամավորը հայտարարել է, որ Ուկրաինան պետք է խաղաղության հասնի դիվանագիտական ուղով և կոչ արել հզոր ուկրաինական բանակ ստեղծել։
Նա նաև մտորել է այն մասին, որ 1994-ին Բուդապեշտի հուշագիրը ստորագրելուց հետո երկիրը չի անդամակցել ՆԱՏՕ-ին։











































