Բելառուսի նախագահ Ալեքսանդր Լուկաշենկոն «Հայրենիք» կոլտնտեսություն աշխատանքային այցի ժամանակ «Միսս Բելառուս 2018» մրցույթի հաղթող Մարիա Վասիլևիչին, որն ուղեկցում էր նրան, առաջարկել է «Կուպալովսկի» կոլտնտեսական ձեռնարկությունում աշխատել։ Այս մասին հաղորդում է «Սպուտնիկ Բելառուս»-ը։
«Մաշենկա, այստեղ, արի՛, փոքրիկս։ Արի՛, տեսնենք, թե ինչպիսին կլինես «Կուպալովսկի»-ում։ Հաշիվները կհաշվես։ Թե՞ դա ձեզ չեն սովորեցրել»,-հետաքրքրվել է Լուկաշենկոն։
Գեղեցկության մրցույթի հաղթողը չի շփոթվել և մոդելային պայամնագրի ավարտից անմիջապես հետո խոստացել է աշխատանքի անցնել։
Մարիա Վասիլևիչը մասնագիտությամբ տնտեսագետ է։










































