«Ծառուկյան» դաշինքը համաձայն չէ Գագիկ Ծառուկյանի անվտանգության ծառայության պետին կալանավորելու որոշման հետ, լրագրողների հետ զրույցում ասաց ԱԺ համանուն խմբակցության պատգամավոր, Գագիկ Ծառուկյանի մամուլի խոսնակ Իվետա Տոնոյանը։
Անդրադառնալով ոստիկանապետի այն հայտարարությանը, որ ընկնելու հետևանքով նման վնասվածքներ հնարավոր չէ ստանալ, Տոնոյանն արձագանքեց.
«Թե ինչո՞ւ է նա այդպիսի հայտարարություն արել հենց այն օրը, երբ դատարանում քննվում էր Էդուարդ Բաբայանի վերաբերյալ հարցը, դա թողնում եմ հանրության դատին, գնահատականին: Ինչ վերաբերում է Բաբայանին կալանավորելու որոշմանը, այժմ հարցը գտնվում է վերաքննիչ դատարանում և այս հարցը դեռևս վիճարկման փուլում է, այնպես չէ, որ համաձայն ենք այս դիրքորոշման հետ», – ասաց նա:











































