ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը Բրյուսել է ժամանել ՆԱՏՕ-ի գագաթնաժողովին մասնակցելու համար, սակայն ո՛չ Բելգիայի թագավոր Ֆիլիպը, ո՛չ վարչապետ Շառլ Միշելը բարձրաստիճան հյուրին դիմավորելու չեն գնացել։ Այս մասին հաղորդում է Le Soir պարբերականը։
Պատճառը Բելգիա-Ֆրանսիա ֆուտբոլային հանդիպումն էր, որտեղ թիմերը պայքարում էին աշխարհի առաջնության եզրափակչում հայտնվելու համար։ Սանկտ Պետերբուրգում ընթացող խաղին ներկա են գտնվել թագավորը, ինչպես նաև ԱԳ նախարար Դիդյե Ռեյնդերսը։ Չնայած վարչապետը երկրում էր՝ նա նախընտրել է ժամանակն անցկացնել Բրեն լո Կոնտ քաղաքի երկրպագուների գոտում։
Խաղն ավարտվել է 1։0 հաշվով՝ հօգուտ Ֆրանսիայի։







































