Էմիլի Ռատակովսկին շարունակում է ուրախացնել իր բաժանորդներին Միկոնոս կղզու վրա իր հունական արձակուրդների լուսանկարներով։ Ընդ որում, 27-ամյա մոդելը միայն բարձրացնում է սեքսուալության աստիճանը՝ անընդհատ մարմնի տարբեր մասեր մերկացնելով։ Այս անգամ աղջիկը անկեղծ լողազգեստ է հագել և մեջքով դեպի տեսախցիկն է շուռ եկել,– հաղորդում է Daily Mail-ը։

Մեկ օրվա ընթացքում լուսանկարն ավելի քան 1,3 միլիոն լայք է հավաքել և վեց հազար հիացական մեկնաբանություն։ Ռատակովսկին կիսվել է հիշողություններով, թե ինչպես է զբոսնել ժայռոտ ափով, լուսանկարի տակ միայն մեկ բառ գրելով՝ Մարս։

Աղջիկն անցյալ ամբողջ շաբաթը անց է կացրել կղզում, որտեղ նրան միացել է մեկ այլ հայտնի մոդել՝ Ջիջի Հադիդը։








































