Չինաստանի կենդանաբանական այգիներից մեկում կապիկը հարձակվել է երեխայի վրա։ Տեսանյութը հրապարակել է բրիտանական Mirror պարբերականը։
Տեսանյութում երևում է, թե ինչպես է աղջիկը մոր հետ կերակրում կապիկին։ Երբ հյուրասիրությունն ավարտվում է, կենդանին անսպասելի հարվածում է երեխայի դեմքին։ Աղջիկն արդյունքում ցած է ընկնում աստիճաններից։
Թե կոնկրետ որտեղ է նկարահանվել տեսանյութը և տուժել է արդյոք երեխան, չի մանրամասնվում։










































