Saturday, 27 06 2026
20:50
Ֆինլանդիան վերացրել է միջուկային զենքի ներմուծման և պահպանման արգելքը
ՍԴ-ում շարունակվել է ԱԺ ընտրությունների արդյունքների վերաբերյալ յոթ քաղաքական ուժերի դիմումների քննությունը
20:30
Մեծ Բրիտանիայի ծովային գործակալությունը լցանավի վրա հարձակումից հետո բարձրացրել է Հորմուզի նեղուցում սպառնալիքի մակարդակը
20:20
Հայ շախմատիստների արդյունքները Իտալիայում անցկացված շախմատի աշխարհի 14-18 տարեկանների առաջնությունում
20:10
ԱՄՆ-ն զինում է Լիբանանին․ եռակողմ համաձայնագիր
Կիևյան կամրջի հիմնանորոգման հետ մեկտեղ կբարեկարգվի նաև համանուն փողոցը
19:50
Թողարկվել է պաշտոնական գովազդային տեսահոլովակ Ղրղզստանում կայանալիք Համաշխարհային քոչվորական խաղերի մասին
Վարչապետ Նիկոլ Փաշինյանը ցավակցական ուղերձ է հղել Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ
19:30
Սալահը վնասվածք է ստացել ԱԱ-2026-ում
Վարչապետն այցելել է «Կոնդ». դիտարկվել է թաղամասի քաղաքաշինական հայեցակարգի իրականացման հնարավորությունը
19:10
60 միլիոն աստղ մեկ կադրում և նոր մոլորակների որսը
Երևանում բժիշկները փրկել են «կրծքավանդակի կտրած-ծակած վերքերով» 3 քաղաքացու կյանք
18:50
Ռեկորդային 41,3°C՝ Գերմանիայում. բժիշկները մեղադրում են կառավարությանը
Ռաիսա Մկրտչյանի մահվան կապակցությամբ ՀՀ վարչապետի որոշմամբ ստեղծվել է հուղարկավորման հանձնաժողով
18:30
Թեհրանը սպառնում է կործանիչ պատասխանով
Ոչնչացվել է 25 տոննա մսամթերք. ՍԱՏՄ
18:10
Թրամփը կմեկնի Հնդկաստան
Վարչապետը շրջայց է կատարել Կոնդ թաղամասում
17:50
Միացյալ Նահանգների պետքարտուղարը խոսել է Հնդկաստանի հետ առևտրային համաձայնագրի շուրջ աշխատանքների մասին
305 միլիոն դրամ՝ պետությանը. Իշխան Զաքարյանի գործով հաշտություն է կնքվել
17:30
Հարավային Կորեան իր օդային պաշտպանության գոտում հայտնաբերել է մոտ 10 ռուսական և չինական ինքնաթիռ
Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներն ընթացքի մեջ են. վարչապետ
17:10
Բահրեյնն Իրանին մեղադրել է ԱԹՍ-ներով իր տարածքին հարվածելու մեջ
Սպասվում է կարճատև անձրև և ամպրոպ
16:50
Եվրոպայում շոգ եղանակի պատճառով մահացածների թիվն աճել է
Փամբակ գետում տղամարդու աճյուն և ավտոմեքենա է հայտնաբերվել
16:30
Վենեսուելայում երկրաշարժի հետևանքով զոհերի թիվը գերազանցում է 900-ը
Փաշինյանը ծանոթացել է Կիևյան կամրջի հիմնանորոգման աշխատանքներին
16:10
ԱՄՆ-ն մարդասիրական օգնությունը հնարավոր դարձնելու համար չեղարկել է Վենեսուելայի դեմ պատժամիջոցները
Ցանկացած գործունեություն ռուսական շուկայում ռիսկային է. Հայաստանն այնտեղ անելիք չունի այլևս

Օսիպյանի քավորը՝ Կարեն Կարապետյանը, «փայ չունի» «Պլենիում» ՍՊԸ-ում. տնօրեն

«Օսիպյանի քավորը՝ կոռուպցիոն սկանդալի կենտրոնում» խորագրով մեր հրապարակումը մեծ իրարանցում է առաջացրել։ Մենք գրել էինք, որ ՊԵԿ օպերատիվ հետախուզության վարչության պետ Կարեն Կարապետյանի լիազորությունները այս պահին կասեցված են, և նյութեր են նախապատրաստվում նրա մասով։ Գրել էինք, որ Կարեն Կարապետյանը, օգտվելով իր զբաղեցրած պաշտոնից, իրեն պատկանող ընկերության՝ «Պլենիում» ՍՊԸ-ի համար արտոնյալ պայմաններ է ստեղծել՝ մրցակից ընկերություններին դուրս մղելով շուկայից։ Մասնավորապես, անհարկի ստուգումներ է իրականացրել մրցակից ընկերություններում, տուգանել է, անհավասար պայմաններ է ստեղծել նրանց գործունեության համար՝ հայտարարելով, որ «էս երկրում ինքն է որոշում՝ ում ստուգի, ում՝ ոչ»։

Այսօր մեր խմբագրություն այցելած Աշոտ Վարդանյանը պնդում էր, որ ինքն է «Պլենիում» ընկերության հիմնադիրը, սեփականատերն ու տնօրենը, և Կարեն Կարապետյանը ոչ մի կապ չունի «Պլենիում» ՍՊԸ-ի հետ։ «Բիզնեսում մենակ ես եմ, ես եմ հիմնել ընկերությունը, և ժողովրդի լեզվով ասած՝ ոչ մեկը փայ չունի և չի եղել»,- ասաց Վարդանյանը։

Միևնույն ժամանակ, սակայն, Աշոտ Վարդանյանը նշեց, որ շատ մտերիմ է Կարեն Կարապետյանի հետ, 25 տարի է՝ ճանաչում է նրան, Կարեն Կարապետյանը իր երեխաների քավորն է, բայց գործնականում իրար հետ ոչ մի առնչություն չունեն։ «Գործնականում մենք ոչ մի կապ չունենք իրար հետ, նա փայ չի իմ բիզնեսում։ Մեզ իրար հետ կապելը սխալ է։ Հենց այս պահին էլ ՊԵԿ-ը իմ ընկերությունում ստուգումներ է սկսել։ Ես խնդիր չունեմ՝ թող ստուգեն։ Ամեն ինչն օրինականության շրջանակում է, և կարծում եմ՝ ոչ մի թերություն չի բացահայտվի»,- ընդգծեց Աշոտ Վարդանյանը։

Նշենք, որ ՊԵԿ նախագահ Դավիթ Անանյանն այսօր հաստատեց, որ Կարեն Կարապետյանի գործունեության մասով ծառայողական քննություն է ընթանում։ «Որոշակի գործողությունները, չճշտված տեղեկությունները ճշտելու նպատակով իրականացվում է ծառայողական քննություն»,- ասաց Անանյանը։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում