Նիդերլանդների ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին ֆուտբոլիստին կոշտ քննադատության են ենթարկել հայրենիքում՝ Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հետ լուսանկարի պատճառով։ Լուսանկարն արվել է ՌԴ նախագահի՝ Կրեմլում ֆուտբոլի լեգենդների հետ հանդիպման ժամանակ։ Ֆուբոլիստը լուսանկարը հրապարակել է Instagram-ի իր էջում։
Վան Բասթենի արարքը քննադատել է հոլանդացի Հանս դե Բորսթը, որի դուստրը 2014-ին Դոնեցկում զոհվել է ավտովթարի հետևանքով, ինչպես նաև ողբերգության զոհերի հարազատների փաստաբան Ջերի Սքիները։
«Սարսափելի է դա տեսնելը։ Վան Բասթենը լավ ֆուտբոլիստ էր, սակայն այժմ նա վատ հոլանդացի է»,-ասել է դե Բորսթը։








































