Վենսան Քասելը կրկին պատրաստվում է ամուսնանալ։ Ինչպես հայտնի է դարձել, 51-ամյա դերասանը, որը 2013 թվականին բաժանվել է իր նախկին կնոջից և երկու աղջիկների մորից՝ Մոնիկա Բելուչիից, պատրաստվում է նոր հարսանիքի իր 21-ամյա հարսնացուի՝ մոդել Թինա Կունակիի հետ։

Ինչպես հաղորդում են լրատվամիջոցները՝ հարսանիքը տեղի է ունենալու այս տարվա օգոստոսին։ Նշվում է նաև, որ Թինան արդեն պատվիրել է իր հարսանեկան զգեստը՝ Viktor&Rolf ֆիրմայից։

Չնայած երեսուն տարվա տարիքային տարբերությանը՝ վերջերս Քասելը հայտարարել է, որ ի դեմս Թինայի նա գտել է այն ամենը, ինչ փնտրել է կանանց մեջ։












































