Tuesday, 14 05 2024
Կոբախիձե-Օ՛Բրայեն հանդիպումը տևել է 2 ժամ
Վրաստանի ԱԺ նախագահն ու կառավարությունը հրաժարվել են հանդիպել ԵՄ պատվիրակությանը
Իսրայելական տանկերը մտել են Ռաֆահի արևելյան թաղամասեր
17:20
Շոլցը հայտարարել է Գերմանիայի կանցլերի պաշտոնում մնալու իր ցանկության մասին
17:10
ԵՄ-ն ռուսական նրբատախտակի նկատմամբ գործող մաքսատուրքերը տարածել է Ղազախստանի և Թուրքիայի արտադրանքի վրա
ԿԲ նախագահը հանդիպել է ՎԶԵԲ և ԱԶԲ ներկայացուցիչների հետ հանդիպումներ է ունեցել
16:50
Ֆրանսիայում մեկնարկում է Կաննի 77-րդ միջազգային կինոփառատոնը
Բայրամովը հայտարարել է, որ ԵԱՀԿ Մինսկի խումբը պահպանելու իմաստ չկա
Ռուսաստանը «կազմակերպում է» ԱՊՀ-ն
«Անկասկած, հաշվի ենք առնում նաև հակառակ կողմի կարծիքը». Բայրամովը բանակցությունների մասին
Գալստանյանի մտավոր կարողությունները բավարար չեն շարժում առաջնորդելու համար
Վրաստանի խորհրդարանը ընդունեց օտարերկրյա գործակալների մասին օրենքը
Մարդկանց հետ Գալստանյանի մուննաթով խոսելը ուղևորների մոտ դժգոհություն առաջացրեց
Մենք պարտավոր չենք ամեն ինչ ասել՝ այլ առ քայլ իրականացնում ենք. Գալստանյանը Ժուռնալիստների տանն է
Նիկոլ Փաշինյանը հանդիպում է ունեցել Անդերս Ֆոգ Ռասմուսենի հետ
Վրաստանի խորհրդարանում վեճերը վերաճել են ծեծկռտուքի
Այս շարժումը Նիկոլ Փաշինյանի անձնական պարտությունն է
Ժնևում նախատեսվում է Հայաստանի ԱԺ նախագահի և Ադրբեջանի Միլլի Մեջլիսի նախագահի հանդիպումը
ՀՀ ԶՈՒ ԳՇ պետը բացառապես ՀՀ քաղաքացի է. ՊՆ-ն անդրադարձել է սոցցանցերում տարածված տեղեկություններին
«Ռուսական օրենքի» ընդունումը ծանր հետևանքներ է առաջացնելու․ Վրաստանը՝ ճակատագրական որոշման շեմին
Ցուցացար ուսանողները սպառնական զանգեր են ստանում անծանոթ համարներից, այդ թվում նաև՝ ադրբեջանական
«Նախորդ 6 ամսում մեծ աշխատանք է տարվել Հայաստանի հետ հարաբերությունների կարգավորման ուղղությամբ». Բայրամով
Պատրուշևը նշանակվել է Պուտինի օգնական. նոր նշանակումներ նախագահի աշխատակազմում
Ինչ կառաջարկի Երեւանը Թեհրանին ու Դելիին
14:45
ԵՄ-ը և Մոլդովան հաջորդ շաբաթ անվտանգության համաձայնագիր կկնքեն
Հարցազրույց Հովսեփ Խուրշուդյանի հետ
«Մանրամասներ»․ Դավիթ Ստեփանյանի հետ
Ռուսաստանում ձերբակալվել է ՊՆ կադրերի բաժնի պետը
ԿԲ նախագահը և ֆինանսների նախարարը հանդիպել են ՎԶԵԲ նախագահի հետ
Վրաստանի խորհրդարանի մոտ վերսկսվել են բողոքի ցույցերը

Տարոն Մարգարյանի հրաժարականն անխուսափելի էր․ նրա միակ ձեռքբերումը «Ռաֆ»-երի վերացումն էր և «Գազել»-ների կիրարկումը

Հանրության կողմից գլխավոր թեման այսօր Տարոն Մարգարյանի հրաժարականն է: Երևանի քաղաքապետը հրաժարական է տվել մի քանի օր, նույնիսկ շաբաթ տևած լռությունից հետո, և հարց է ծագում՝ այս ընթացքում նա փորձում էր դիմադրե՞լ հրաժարականին, փորձում էր մինչև վերջ պայքարել և գտնել նոր տարբերակնե՞ր, թե՞ Մարգարյանն այս ընթացքում փորձում էր շփումներ հաստատել նոր իշխանության հետ և ստանալ, այսպես ասած, անվտանգության երաշխիքներ, որ գոնե պաշտոնը թողնելուց հետո կպահպանի անձեռնմխելիությունը: Չի բացառվում, որ Մարգարյանը փորձում էր թե՛ մեկը, թե՛ մյուսը: Առաջինը փաստորեն չի հաջողվել, իսկ երկրորդը՝ այսինքն՝ պաշտոնաթողությունից հետո նա կհայտնվի իրավապահների ուշադրության կենտրոնում, թե ոչ… Մյուս կողմից Տ. Մարգարյանը նախորդ իշխանության վերջին հենարանն էր: Քաղաքապետարանը միակ խոշոր օղակն էր մնացել, որտեղ ՀՀԿ-ն պահպանել էր գերակա դիրքը: Այդ դիրքն այլևս չկա:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում «Ելք» խմբակցության ղեկավար Դավիթ Խաժակյանը, անդրադառնալով հարցին, թե որոնք դարձան գլխավոր հակափաստարկներն՝ ընդդեմ Տ. Մարգարյանի, նշեց. «Առաջին հերթին կարող ենք ասել, որ այս տարիներին Երևան քաղաքի կառավարումը գլխավոր հակափաստարկն էր, որը բերեց Տ. Մարգարյանի հրաժարականին: Բնականաբար հեղափոխությունից հետո ի հայտ եկան մի շարք հանգամանքներ, կոռուպցիոն ռիսկեր պարունակող գործոններ, որոնք վերաբերում էին քաղաքապետարանի գործունեությանը, վերաբերում էին Տ. Մարգարյանի սեփականությունը հանդիսացող ՍՊԸ-ներում տեղի ունեցող չարաշահումներին և ի վերջո իր գույքին: Այս ամենը հանգեցրեցին հրաժարականին, որի մասին ես խոսել էի դեռևս 2 շաբաթ առաջ»:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում