Կառավարության շենքի առջև բողոքի ակցիա են իրականացնում Գեղարդ գյուղի գյուղացիները՝ ասելով, որ իրենք չունեն ոռոգման ջուր:
Նրանց խոսքով՝ իրենց գյուղ ջուր չի մտնում. «ՀԷԿ-երը սարքել, մեր ջրերը տարել են ու մինչ էսօր ջուր չեն տալիս, որ ոռոգում անենք. սաղ ծառերը, այգիները չորացել են»:
Ինչպես նշեցին գյուղացիները՝ «ՀԷԿ-ը կառուցել են մասնավոր մարդիկ և ոչ մեկին բանի տեղ չեն դնում, ասում են՝ չենք տալիս, գնացեք, ինչ ուզում եք՝ արեք»:
Նրանք նշեցին, որ իրենք մարզպետի հետ հույս չեն կապում, իրենց միակ հույսը վարչապետն է:
Մանրամասները՝ տեսանյութում:










































