ԱՄՆ Վիրջինիա նահանգի բնակիչը մահացել է, երբ կոկայինի փոքրիկ փաթեթ է կուլ տվել։ 52-ամյա Ուիլյամ Թաքերը փորձել է բերանում թաքցնել կոկայինի փաթեթը, երբ նրա տուն է ժամանել ոստիկանությունը, հաղորդում է Associated Press-ը։
Երբ իրավապահները փորձել են տղամարդու կոկորդից դուրս բերել փաթեթը, նա դիմադրել է և կորցրել գիտակցությունը։ Հիվանդանոցում բժիշկները Թաքերի մահն են արձանագրել։
Ոստիկանությունը շարունակում է թմրանյութերի հետ կապված գործի հետաքննությունը։








































