«Եթե նախկինում մշակույթի նախարարի կամ փոխնախարարի հետ օրվա ընթացքում հանդիպման է եկել միջինը 50 հոգի, ապա հիմա հանդիպման համար նախարարություն են դիմում 200-250 հոգի, ֆիզիկապես նրանց բոլորին հնարավոր չէ ընդունել: Ես այս թվի ավելացումը կապում եմ փոփոխության, մարդկանց հավատի վերադարձի հետ: Մարդիկ հավատում են, որ իրենց ձայնը տեղ կհասնի»,-«Առաջին լրատվական»- ի հետ զրույցում այս մասին ասաց մշակույթի փոխնախարար Նազենի Ղարիբյանը:
Նրա խոսքով՝ Հայաստանում խնդիրները շատ են:
Ամենաբարդը, թերևս, հեղափոխությունը մշակույթում իրականացնելն է. անդրադառնալով այս դիտարկմանը մշակույթի փոխնախարարն արձագանքեց. «Ես կասեի՝ գիտակցության մեջ: Իրականացվում են քայլեր: Կտրուկ փոփոխություններ դեռևս պետք չէ անել: Մենք փորձում ենք խոր, հիմնարար կերպով, բայց ոչ շատ արագ ռիթմով փոփոխություններ անել. արդյունքը կերևա ոչ շատ շուտ»:
«Չէի ասի, որ ամբողջ դաշտը հավասարաչափ և հացվասարապես է աջակցություն ստացել: Արվեստի որոշ տեսակներ ավելի շատ են ուշադրության կենտրում եղել: Այսօրվա մեր քաղաքականության հիմնաքարերից մեկն է ապահովել մեկնարկային, հավասար պայմաններ և հնարավորություններ բոլորի համար»,- նշեց Ն. Ղարիբյանը:
Փոխնախարարի դիտարկմամբ՝ մշակույթի նախարարությունը պետք է անցնի պետական մենաշնորհային համակարգի:
Մանրամասն՝ տեսանյութում:








































