Սիրիայի Դերաա նահանգում զինված խմբավորման առաջնորդները համաձայնել են հրադադարի։ Այս մասին ասվում է ՌԴ պաշտպանության նախարարության կայքում։
Մասնավորապես՝ կողմերը պայմանավորվել են մարտական գործողությունները դադարցնելու, գրոհայինների կարգավիճակը կարգավորելու և բոլոր բնակավայրերում ծանր և միջին զինատեսակները հանձնել սկսելու մասին, որոնք գտնվում են զինված խմբավորումների վերահսկողության ներքո։ կարգավիճակը կարգավորել չցանկացող գրոհայիններին ընտանիքների հետ միասին Իդլիբ նահանգ կտարհանեն։

Բացի այդ, կարգավորվել են նաև բնակավայրերում Սիրիայի պետական իշխանական մարմինների աշխատանքների վերականգնման, ինչպես նաև Հորդանանի հետ սահմանից փախստականների հայրենիք վերադառնալու շուրջ հարցերը։









































