Սալվադորի նախագահ Մաուրիսիո Ֆունեսը հայտարարել է, որ երկրի դատախազությունը 10 մլն դոլարի անհետացման գործում ներգրավել է երկրի նախկին նախագահ Ֆրանսիսկո Ֆլորեսին: Այս մասին գրում է Ria Novosti-ն:
«Նրան կկանչեն, որովհետև հետաքննություն է սկսվում, և ես ճիշտ էի, երբ ասում էի, որ այդտեղ հետաքննելու բան կա»,- ասել է Ֆունեսը:
Խոսքը 10 մլն դոլարի 3 անդորրագրերի մասին է, որոնք իբր 2003-2004-ին դուրս են գրվել Թայվանի կառավարության կողմից Ֆլորեսի համար: Այդ գումարներն անցել են ԱՄՆ-ի և Կոստա Ռիկայի բանկերի միջով, իսկ հետո իբր փոխանցվել են Բահամյան կղզիներ: