Շվեդիան առաջին տեղն է գրավել բրիտանական՝ The Economist — Economist Intelligence Unit ամսագրի կազմած այն երկրների վարկանիշային աղյուսակում, որոնք առավել բաց են նոր տոխնոլոգիաների համար։

Աղյուսակում են հայտնվել աշխարհի 82 խոշորագույն տնտեսությունները։ Արդյունքները հաշվարկել են երեք հիմնական չափորոշիչներով. համացանցի օգտագործում (թե՛կազմակերպությունների, թե՛ երկրի բնակիչների կողմից), թվային տնտեսության համար ենթակառուցվածք (առցանց առևտուր, էլեկտրոնային կառավարություն, կիբերանվտանգության մակարդակ) և նորարարությունների նկատմամբ բացություն (մասնավորապես,երկրում հետազոտությունների ակտիվությունը և դրանց փոխազդեցությունը աշխարհում այլ մշակողների հետ)։










































