Ավստրալիայի Քվինսլենդ նահանգում անոմալ շոգերի պատճառով մայրուղու ասֆալտը հալվել է, և 50 ավտոմեքենա խրված է մնացել ճանապարհին՝ տեղեկացնում է hronika.info-ն:

Տրանսպորտի նախարարությունը հայտարարել է, որ ստեղծված իրավիճակի պատճառը նաև անորակ ասֆալտապատումն է: Ավտոմեքենաների տերերին խոստացել են փոխհատուցում տալ:












































