Չինաստանն, ի պատասխան, ամերիկյան ապրանքների նկատմամբ մաքսատուրքեր է սահմանել՝ ԱՄՆ-ի որոշման ուժի մեջ մտնելու հետ կապված։ Այս մասին հաղորդում է Bloomberg-ը։
Մաքսատուրքերը սահմանվել են ի պատասխան ԱՄՆ-ի գործողությունների, որը 25 տոկոսի չափով լրացուցիչ հարկ են սահմանել չինական 818 ներկրվող ապրանքի նկատմամբ՝ տարեկան 34 մլրդ դոլարի։
«ԱՄՆ գործողությունները հակասում են ԱՀԿ-ի չափանիշներին և բացասաբար ազդում ամբողջ աշխարհում գործնական ակտիվությանը»,-ասել է Չինաստանի ԱԳՆ ներկայացուցիչ Լյու Կանը։









































