Facebook սոցիալական ցանցը հայտարարել է ֆուտբոլի պորտուգալացի աստղ, հարձակվող Կրիշտիանու Ռոնալդուի հետ նոր ռեալիթի–շոուի թողարկման մասին։ Այս մասին հաղորդում է Variety ամսագիրը։
Նշվում է, որ հիմա կողմերի միջև սկսվել են բանակցությունները՝ վավերագրական նախագիծը Facebook Watch սթրիմինգային հարթակում թողարկելու համար։ Ըստ պարբերականի տվյալների՝ Facebook-ը պատրաստ է տասը միլիոն դոլար ծախսել Ռոնալդուի մասնակցությամբ 13 էպիզոդների համար։
Հարկ է նշել, որ մադրիդի «Ռեալի» խաղացողը Facebook-ի ամենասիրելի մարզիկն է. այստեղ նա ավելի քան 120 միլիոն բաժանորդ ունի։











































