Մակեդոնիայի խորհրդարանը երկրորդ անգամ է քվեարկել նախկին Հարավսլավիայի Հանրապետությունը վերանվանելու վերաբերյալ Հունաստանի հետ պայմանագիրը վավերացնելու օգտին այն բանից հետո, երբ նախագահը ժամանակավորապես արգելափակել էր գործարքը՝ գրում է korrespondent.net-ը:
Խորհրդարանի 120 պատգամավորներից 69-ը հավանություն է տվել երկիրը Հյուսիսային Մակեդոնիա վերանվանելու որոշմանը:
Գլխավոր ընդդիմադիր օրենսդիրները ձեռնպահ են մնացել քվեարկությունից`ի նշան համաձայնագրի դեմ բողոքի, որը նրանք անվանում են «կապիտուլյացիա»:
«Ամենակարևորն այն է, որ այս գործարքը չի վտանգում մեր անկախությունը, ընդհակառակը, այն ամրապնդում է մեր անկախությունը` մեր առջև բացելով ՆԱՏՕ-ի և Եվրամիության դռները »,- ասել է արտաքին գործերի նախարար Նիկոլա Դիմիտրովը:











































