Tuesday, 23 06 2026
21:50
Անհրաժեշտ է օգնել հիմա, քանի դեռ չափազանց ուշ չէ․ Թրամփ
Ընդդիմադիր համարվող ուժերը օրենքը խախտելով մտան խորհրդարան. դա լեգիտիմության հարց է հարուցում
Լավրովը հայտարարել է Ուկրաինայի հետ բանակցությունները վերսկսելու՝ ՌԴ-ի պատրաստակամության մասին
Քոչարյանը անպայման բանտ կնստի և գիրք կգրի. մեր վերջին շանսն է հեղափոխությունը ավարտին հասցնելու
21:09
Աշխարհի այս առաջնությունը՝ որպես ռեկորդակիր ռմբարկուների մրցաշար
Ռուսաստանը «կլանեց» Հարավային Օսեթիան, Աբխազիան «կընդունի՞ կոնֆեդերատիվ Վրաստանի սուբյեկտությունը»
Ռուսաստանը պատրաստ է պաշտպանել Բելառուսի անվտանգությունը․ Լավրով
ChatGPT Edu գործիքի 50 հազար անվճար բաժանորդագրություն կրթական համակարգի համար․ Հայաստան է ժամանել Օփեն ԷյԱյ միջազգային հարթակի պատվիրակությունը
Ռուսաստանից Ադրբեջանի տարածքով Հայաստան է ուղարկվել 408 տոննա պարարտանյութ
Իջևանի քաղաքային զբոսայգու հողամասի նկատմամբ վերականգնվել է համայնքի սեփականության իրավունքը
Լիբանանում իսրայելական հարվածներից զոհերի թիվը հասել է 4175-ի
Ժաննա Անդրեասյանը հետևել է «Հայոց լեզու և հայ գրականություն» առարկայի միասնական քննության ընթացքին
19:50
Իրանը մտադիր չէ թույլատրել ՄԱԳԱՏԷ-ի տեսուչների մուտքը․ Բաղայի
Հրապարակվել է «Հայաստանի Հանրապետության հուշադրամներ 2025» տարեկան պարբերականը․ ԿԲ
Չելյաբինսկի մարզում փոթորիկը պոկել է երկուհարյուրամյա տաճարի գմբեթը
Վերջին երեք ամիսներին վթարային անջատումների միջին վիճակագրական ցուցանիշը բարելավվել է շուրջ 36,7%-ով. Ռոմանոս Պետրոսյան
19:10
Եվրոպայում հայտարարվել է վտանգի ամենաբարձր մակարդակ
Սոֆիայի սրտում ամենագեղեցիկ փողոցներից մեկն այսուհետ կկոչվի «Հայաստան ճեմուղի»
18:50
Լեհաստանի նախագահ Կարոլ Նավրոցկին պաշտոնական այց կկատարի Թուրքիա
ՄԻՊ-ը մտահոգիչ է համարել տեղի ունեցած միջադեպը
18:30
Թրամփը հայտարարել է, որ կլուծի Իսրայելի՝ Լիբանանից զորքերը դուրս բերել չկամենալու խնդիրը
Արմավիրի մարզի քրեական և համայնքային ոստիկանները թմրամիջոց պահելու, օգտագործելու դեպքեր են բացահայտել
18:10
ԱՀԿ-ն ներկայացրել է Էբոլայի վտանգի գոտում գտնվող երկրները
«Միավորվում» են որ ի՞նչ անեն
17:50
Իրանի նավահանգիստների շրջափակումն ավելի արդյունավետ էր ռմբակոծություններից. Թրամփ
ԶՈՒ-ն երաժիշտ և պարող մասնագետ զորակոչիկներով համալրելու նպատակով ՊՆ-ն հայտարարում է լսումներ և դիտումներ
17:30
Աննախադեպ շոգերից Ֆրանսիայում զոհերի թիվը հասել է 18-ի
Սևանա լճի մակարդակը 50 սմ-ով բարձր է տարեսկզբի ցուցանիշից
17:10
Իրանի նախագահը պաշտոնական այցով մեկնել է Պակիստան
Փարիզում կայացած ՏՀԶԿ հանդիպման արդյունքներով Հայաստանը դարձել է փոխնախագահող երկիր

Նիկոլ Փաշինյանի կարևոր ուղերձը Սյունիքից. ժամանակն էր

Իշխանության նպատակը մարդկանց բանտեր լցնելը չէ, այլ պետության վնասը վերականգնելը, Սյունիք կատարած այցի ընթացքում քաղաքացիների հետ հանդիպմանն ասել է վարչապետ Նիկոլ Փաշինյանը, խոսելով իրավապահների գործողությունների մասին, որ ծավալվում են անցնող շաբաթներում: Ըստ Փաշինյանի, պետք չէ, որ մարդիկ այս ամենից 37 թվականի տպավորություն ստանան, որովհետև Հայաստանում օրինականության վերականգնման գործընթաց է: Այս հայտարարությունը շատ կարևոր է ոչ միայն հանրությանը հասցեագրվածության տեսանկյունից: Փաշինյանի հայտարարությունը հույժ կարևոր մեսիջ է նաև արտաքին աշխարհին, որն անկասկած ցանկանում է հասկանալ, թե ինչ է տեղի ունենում Հայաստանում: Եվ սա նշմարելի է նաև, օրինակ, Հայաստանում ԱՄՆ դեսպանի խոսքերից, որն ասել է, թե Հայաստանը պետք է համապատասխանի Հազարամյակի մարտահրավերներ ամերիկյան կորպորացիայի չափանիշներին, դրա ծրագրում ընդգրկվելու համար:

Իհարկե առաջին հայացքից սա ֆորմալության պարզ տրամաբանության մեջ է, սակայն մյուս կողմից հատկանշական է, որ ԱՄՆ դեսպանն այդ մասով շատ զգուշավոր է: Որովհետև, ի վերջո, առայժմ թավշյա հեղափոխությունից հետո աշխատողը իրավապահ համակարգն է, դրսևորվում է դրա աշխատանքի արդյունքը, իսկ այլ ուղղություններով դեռ պետք է հասկանալ իրավիճակն ու միտումները: Իհարկե, անխոս է, որ այլ ուղղություններով էֆեկտիվության համար նախ պետք է հաստատել օրինականություն, սա անհերքելի է և այս տեսանկյունից շղթան շատ տրամաբանական է: Եվ հարցը դա չէ, դրա հանդեպ կասկածը չէ, այլ այն, որ քանի դեռ այլ ուղղությամբ չկան նույնքան համաչափ դրսևորումներ ու արդյունքներ, ինչը իհարկե օբյեկտիվորեն ժամանակի խնդիր է, արտաքին դերակատարները չեն ցանկանում շտապել և տալ շուտափույթ գնահատականներ: Ահա այս տեսանկյունից շատ կարևոր է, որ կառավարության ղեկավարը հստակ արձանագրում է, որ չկա մարդկանց բանտեր լցնելու նպատակ:

Իհարկե, արդարությունը կարիք ունի դրսևորման, և եթե մարդիկ մեղավոր են, ապա պետք է նստեն բանտում: Սակայն մյուս կողմից, Հայաստանը ներկայումս մեղմ ասած այն վիճակում չէ, որ իրեն թույլ տա այդօրինակ առաջնահերթության ճոխություն և ըստ այդմ, եթե մարդիկ պատրաստ են իրենց ապացուցված հանցանքը, պետությանը հասցված ապացուցված վնասը փոխհատուցել, վերականգնել, ապա սա առավել գերակա նպատակ է և հանուն դրա կարելի է և գուցե պետք է մարդկանց տալ այդ պայմանով ազատության հնարավորություն: Ի վերջո, այդ մարդիկ այլևս զրկված են լինելու նույն կերպ շարունակելու հնարավորությունից, և սա է անշուշտ գլխավորը: Խոսքն իհարկե չի վերաբերում ծանր հանցագործություններին, և այդ մասով, կարծում ենք, ամեն ինչ շատ պարզ է և տարընթերցումների տեղիք չկա:

Ահա այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի ուղերձը բավականին կարևոր և հստակ է, որ Հայաստանում մարդկանց չեն հետապնդում ու պատժում հարուստ լինելու համար, խոշոր սեփականություն ունենալու համար: Հայաստանում մարդկանց պատասխանատվության են ենթարկում անօրինական միջոցներով հարստանալու համար, հանրային ու պետական ռեսուրսների հաշվին հարստանալու համար: Այն «մտահոգությունները», որ արտահայտվում են, թե իրավապահների գործողությունները վատ կընկալվի արտաքին ներդրողների շրջանում, իրականում մտացածին են, որովհետև խոսքը օրինականության հաստատման, ոչ թե հարստության համար հաշվեհարդարի գործընթացի մասին է: Իսկ բիզնեսին, եթե այն հանցավոր բիզնես չէ, առաջին հերթին հետաքրքրում է օրինականության մակարդակն այն միջավայրում, որտեղ ինքը պատրաստվում է ներդրում կատարել: Իսկ եթե որևէ բիզնեսի դա չի հետաքրքրում, ապա այդ բիզնեսն ինքն է արդեն դառնում մտահոգիչ: Միով բանիվ, վարչապետի մեսիջը կարևոր էր ու թերևս ժամանակին, թեև, անշուշտ, պարբերաբար զգացվելու է այդպիսի մեսիջների անհրաժեշտությունը և դրանք իսկապես պետք է լինեն: Սակայն կասկածից վեր է նաև, որ բիզնես գրավչության, ներդրումային գրավչության և տնտեսական էֆեկտիվության տեսանկյունից շատ կարևոր է նաև այլ մեսիջներ, արդեն տնտեսական քաղաքականության մասով: Եվ այդ իմաստով Նիկոլ Փաշինյանը Սյունիքում արել է մեկ այլ կարևոր հայտարարություն, որը լրացնում է ավելի վերև մեջբերվածը: Նա ասել է, որ պետության վնասի վերականգնման փողից տասը միլիարդը կտրամադրվի տեղական համայնքներին սուբվենցիաների ծրագրի իրականացման համար:

Այսինքն՝ իշխանությունը չի գնում սոցիալ-պոպուլիստական ծախսի, այլ վերականգնվող վնասը ծառայեցնում է տեղական համայնքներում կառավարման էֆեկտիվության բարձրացմանը, ինչը ևս ազդակ է ներդրողներին, որ գործ ունեն ոչ թե հաշվեհարդարի, այլ ընդամենը կառավարման էֆեկտիվությանը միտված նպատակային գործընթացի հետ: Իսկ էֆեկտիվ կառավարումը կայունություն-անվտանգության և օրինականություն-սեփականության անձեռնմխելիությանը զուգահեռ, որևէ երկրում պոտենցիալ ներդրողին հետաքրքրող երեք հիմնասյուներից մեկն է:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում