.
Բրիտանացի հայտնի նախկին ֆուտբոլիստ Դևիդ Բեքհեմը և նրա կինը՝ դիզայներ, ինչպես նաև Spice Girls խմբի նախկին մենակատար Վիկտորյան ամուսնացել են 1999 թվականին։ Զույգը չորս երեխա է դաստիարակում. 19-ամյա Բրուքլինին, 15-ամյա Ռոմեոյին, 13-ամյա Քրուզին և 6 ամյա Հարփերին։
Instagram-ի իրենց էջերում ամուսնինները միանման լուսանկար են հրապարակել։ Նկարում իրենք նստած են ռեստորանում՝ իրար ձեռք բռնած։

«19 տարի… Ուղիղ 19 տարի առաջ այս օրը ես ամբողջովին մանուշակագույն էի հագնված։ Շնորհավոր, ամենազարմանահրաշ կին և մայր, սիրում եմ քեզ»,– նկարն այսպես է մակագրել Դևիդը։
Իր հերթին, Վիկտորյան նկարը ավելի լակոնիկ է մեկնաբանել. «19 տարի։ Ես այնքան ուժգին եմ քեզ սիրում»։









































