Մինչև թավշյա հեղափոխությունը 100-ից ավելի 2-րդ խմբի հաշմանդամ ազատամարտիկներին հանձնաժողովը ճանաչեց առողջ՝ հանելով ՊՆ բնակարանային հերթից և զրկելով թոշակից: Սիսիանում վարչապետ Նիկոլ Փաշինյանին դիմելով՝ ասաց ազատամարտիկներից մեկի կինը. «Ինչո՞ւ են իսկական մարտական գործողություններին մասնակցած, վիրավորված ազատամարտիկին ճանաչում առողջ»:
Կինը նշեց նաև, որ փակվել է Սիսիանի զինկոմիսարիատը և տեղափոխվել է Գորիս. «Նախ՝ կրճատվել են աշխատատեղերը, և հետո՝ դժվարացել է ժողովրդի օգտվելու հնարավորությունը»:
Վարչապետ Փաշինյանը լսելով բոլորի խնդիրները՝ նշեց. «Ուրիշ տարբերակ չկա՝ այս կառավարությունը չի կարող չհաջողել: Ես չեմ ասում, որ մենք բոլոր խնդիրները միանգամից լուծելու ենք, բայց արդեն ասել եմ՝ մենք ունենք խնդիրների լուծման կախարդական փայտիկը, և դա ժողովրդի վստահությունն է»:
Մանրամասները՝ տեսանյութում:











































