Wednesday, 12 06 2024
Ուսանողի սպանության մեղավորը ոչ թե 21-ամյա երիտասարդն է, այլ կեղծ ցուցմունք տված նրա ընկերը
Ցանկություն չունենք շենք գրավելու. Գալստանյանը աջակիցներին վերադարձրեց «ճամբար»
17 ոստիկան վնասվածքներով հիվանդանոցում են. ոստիկանապետ
«Գործ ունենք ոչ թե հոգևորականի, այլ ռեվանշիստ, բիզնեսմեն տերտերի հետ»․ Պապոյան
Կադրերում երևում է՝ ինչպես են ցուցարարները հրահանգով հարձակվում ոստիկանական պատի վրա
ՔԿ-ն դիմել է դատարան՝ Ստեփանակերտի քաղաքապետի կալանքը 2 ամսով երկարաձգելու միջնորդությամբ
Ինչպես է սրբազանը հարձակվում ոստիկանների վրա. կադրեր բախումներից
«Բերանդ լվա», «Անբարոյական». Փաշինյանի ելույթի ժամանակ կրկին կրքերը թեժացան
Եթե պարզվի օրենքից դուրս որևէ բան է տեղի ունեցել, կլինի արձագանք. Փաշինյան
«Պետք եղավ Էշով կգանք, պետք եղավ՝ մետրոյով». Գալստանյանը սպառնում է բռնել Փաշինյանին
Գնա՞նք բռնելու Փաշինյանին. Գալստանյանը դիմեց ցուցարարներին
Լավ տղերքով հավաքվեք, ես՝ մենակ, Գալստանյանը ՔՊ պատգամավորներին «ռազբորկի» կանչեց
Ապօրինի ուժ չի կարող կիրառվել. Փաշինյանը՝ ոստիկանների կիրառած միջոցների մասին
Կինը հայհոյում է. եթե տիկին Կյուրեղյանին չկառավարեք, ինձնից չնեղանաք. Սիմոնյանը՝ ընդդիմադիրներին
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Փաշինյանը խոստացավ աշխատել իր վրա և օրինակելի դառնալ Օհանյանի համար
Չեմ կասկածում՝ պատերազմի ռիսկը կառավարելով պիտի ստանանք տևական խաղաղություն. Փաշինյան
Լուսաձայնային նռնակը պայթում է, երբ ցուցարարը փորձում է այն հետ նետել ոստիկանների վրա
«Այսօրվա հարձակման գլխավոր պատասխանատուն Գարեգին Բ-ն է»․ Ռուբինյան
«Նման ամպրոպ առաջին անգամ եմ տեսնում»․ Սուրենյան
ՄԻՊ-ը տեսակցել է հավաքի վայրում վնասվածքներ ստացած անձանց
Բաղրամյան պողոտայում տեղի ունեցած բախումների հետևանքով բուժօգնության է դիմել 30 անձ․ ՀՀ առողջապահության նախարարություն
22:45
ՏՀՏ գործատուների միության խորհրդի անդամներն այցելել են OVIO-ի՝ տարածաշրջանում խոշորագույն տվյալների մշակման կենտրոն
«Հարավային Օսեթիան Ռուսաստանի հետ միավորումը հետաձգեց. Վրաստանը ստանու՞մ է, թե՞ վճարում»:
Թուրքիայում միշտ վտանգ են կանխատեսում Հայաստանից. եթե բան չգտնեն, կասեն՝ քրդական ճամբար կա այնտեղ
Հայաստանը առիթ չունի խուճապի մատնվելու. Մակրոնի հրաժարականի թեման ավելորդ դրամատիզացվում է
Անկառավարելի իրավիճակ. ցուցարարները ագրեսիվ վարք են ցույց տալիս
21:40
Շվեյցարացի պատգամավորը Ուկրաինայի Գերագույն Ռադայի խոսնակի պատճառով ընդհարվել է ոստիկանների հետ
Լուրերի արտակարգ թողարկում
Ցուցարարները փորձել են ճեղքել ոստիկանական պատնեշը. ինչու են կիրառվել հատուկ միջոցներ

Հայ-ամերիկյան հարաբերությունները պետք է սկսել կառուցել մաքուր էջից

Այսօր ԱՄՆ անկախության 242-ամյակն է: Հայաստանում տեղի են ունենում կոռուպցիոն սխեմաների ապամոնտաժման, բացահայտման, պատասխանատվության մեխանիզմի ներդրման աշխատանքներ, գործողություններ: Առաջին հայացքից սա որևէ առնչություն չունի հայ-ամերիկյան հարաբերության հետ, սակայն մյուս կողմից՝ ո՞րը պետք է լիներ այդ հարաբերության հիմքը: Այդ հիմքը պետք է լինի օրինականությունն ու իրավականությունը, ազատ-մրցակցային հնարավորությունները բոլոր ասպարեզներում ու ոլորտներում, արտոնյալ շերտի չեզոքացումն ու բացառումն առհասարակ:

Թեմայի շուրջ «Առաջին լրատվական»- ի հետ զրույցում իրենց դիտարկումները ներկայացրին միջազգայնագետ Սուրեն Սարգսյանը և ամերիկագետ Նարեկ Գալստյանը: Անդրադառնալով հարցին՝ Թրամփն արդյո՞ք այսօր նոր դաշնակիցներ է փնտրում՝ մերժելով իր ավանադական դաշնակիցներին, Սուրեն Սարգսյանը նշեց. «Թրամփը գլխիվայր շուռ է տվել ԱՄՆ քաղաքականությունը՝ շատ ուղղություններով: Իհարկե ոչ բոլոր ուղղություներով է դա հաջողվում, օրինակ՝ եթե ամեն ինչ թողնեին իրեն՝ նա Ռուսաստանի հետ հարաբերությունները կկառուցեր այլ կերպ, և դա կբերեր լրջագույն փոփոխությունների: Պետք է առանձնացնենք նաև Իսրայելի հետ Թրամփի քաղաքական մոտեցումները. նա ճանաչեց Երուսաղեմը՝ որպես Իսրայելի մայրաքաղաքը: Թրամփը նաև փոխեց քաղաքականությունը Իրանի նկատմամբ… Աշխարհում երևի չկան երկու այլ պետություններ, որոնք այդքան փոխկապակցված և միմյանցից կախված լինեն, ինչպես ԱՄՆ-ը և Չինաստանը՝ թե՛ քաղաքական, թե՛ տնտեսական առումով…»:
Կարծում եմ՝ ո՛չ Չինաստանին, ո՛չ էլ Եվրամիությանը չի հաջողվի մեկուսացնել ԱՄՆ-ին,- հավելեց Ն. Գալստյանը:

Անդրադառնալով հարցին, թե ի՞նչ պետք է անի Հայաստանը հայ-ամերիկյան արժանապատիվ, սուվերեն հարաբերություններ կառուցելու համար, այն դեպքում, երբ ռուս-ամերիկյան հարաբերություններն իրենց ազդեցությունն են թողնում Հայաստանի վրա, և այսօր որևէ փորձ, նույնիսկ ամերիկահայ շրջանակների հետ հարաբերությունը միանգամից խանդով է ընդունվում Ռուսաստանում՝ Նարեկ Գալստյանը նշեց, որ մի քանի քայլ պետք է անել. «Առաջին հերթին պետք է ձևավորել բոլորովին նոր ռազմավարություն ԱՄՆ-ի հետ հարաբերություններում: Միացյալ Նահանգներն այսօր պաշտոնական մակարդակում Հայաստանը դիտարկում է որպես իր հակառակորդ երկրների՝ Իրանի և Ռուսաստանի գործընկեր պետություն: Ես կարծում եմ, որ Երևանը պետք է պահպանելով իր հարաբերությունները Իրանի և Ռուսաստանի հետ՝ միաժամանակ ֆորմալ և ոչ ֆորմալ խողովակներով նոր ազդակներ հաղորդի հայ-ամերիկյան փոխհարաբերությունների վերաբերյալ: Ֆորմալ խողովակերը դիվանագիտական հարաբերություններն են, ոչ ֆորմալը՝ առնվազն աշխատանք տանել ԱՄՆ-ի կաթոլիկ հատվածի հետ, և երկրորդ՝ աշխատանք տանել Հյուսթնում: Եվ պետք է փոխել ԱՄՆ-ում հայկական լոբբինգի ձևաչափը»:

Ս. Սարգսյանի խոսքով՝ Մասաչուսեթսում մենք ունենք երկրորդ ամենամեծ համայնքը, բայց չունենք հյուպատոսություն, և սա մեր վերջին 20 տարիների արտաքին քաղաքականության լուրջ բացթողումներից է: «Բացի դրանից՝ Տեխասի մասին խոսելիս՝ պետք է հիշենք, որ հայ համայնքի հետ հանդիպմանը թեկնածուներից մեկը խոսել է ցեղասպանության մասին, այսինքն՝ կա հիմքը, որ այստեղ էլ կարող ենք հյուպատոսություն ունենալ»,- նշեց Ս Սարգ.սյանը՝ հավելելով, որ այս պոտենցիալը չօգտագործելով լուրջ բացթողում կունենանք:

Մանրամասն՝ տեսանյութում:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում