Monday, 22 07 2024
Ռանչպարում 18-ամյա աղջիկը վեճի ժամանակ դանակով հարվածել է 17-ամյա տղային
Բաքվի «համարձակ քայլը» Երևանի համար կարող է ծուղակ դառնալ
23:30
Հունգարիան և Սլովակիան խորհրդակցություններ են խնդրել Կիևի հետ՝ կապված ռուսական նավթի տարանցման դադարեցման հետ
23:15
Պակիստանում նոր մեղադրանքով երկարաձգել են նախկին վարչապետի կալանքը
Վթար՝ Նոր Գեղի-Արգել ավտոճանապարհին․ կան տուժածներ
«Դրիֆտ» և խուլիգանություն՝ Երևանի կենտրոնում. երիտասարդի մոտ դանակ և գրիչ-ատրճանակ է եղել
ՀՀ ՄԻՊ-ն Արմավիրի մարզի Բաղրամյան համայնքի Շենիկ և Քարակերտ բնակավայրերում անցկացրել է խմբային պարապմունքներ
ԲՐԻԿՍ-ը՝ Ալիեւի աշխարհաքաղաքական դերակատարությա՞ն, թե դինաստիական իշխանության ապահովությա՞ն հարթակ
Մինի-հանրաքվե է լինելու. եթե ՔՊ-ն մերժի 50 հազար մարդու առաջարկը, իր քարոզչության առանցքը պիտի փոխի
Ո՞ւր են թռչելու, Ֆիզուլի՞. Կապանից հնարավոր չէ թռիչք կատարել նույնիսկ ՌԴ ամենամոտիկ կետը
Սպանության փորձ՝ Երևանի Արամ Խաչատրյան փողոցում. նախաձեռնվել է քրեական վարույթ. ՔԿ
21:40
Իրանն ու Ռուսաստանը ռազմածովային զորավարժություններ են սկսել
Գյումրիում 56-ամյա կնոջը սպանողը հարազատ եղբայրն է եղել
Անչափահաս աղջիկների մոտ հայտնաբերվել են ատրճանակներ
Երկարաձգվել է «100 գաղափար Հայաստանի համար» մրցույթի հայտերի ընդունման փուլը
Իսրայելական զինուժը գնդակոծել է դեպի Գազա ընթացող ՄԱԿ-ի ավտոշարասյունը
Ալիեւը որքա՞ն կվաճառի դժգոհությունը Եվրամիության վրա
20:53
Politico. Կալիֆորնիայի նահանգապետը կարող է դառնալ փոխնախագահ
Լրագրողների հետ քննարկվել են ՀՀ քննչական կոմիտեի և ՀՀ ՆԳՆ ռազմավարական հաղորդակցության խնդիրները
20:40
Իրանում հայտարարել են միջուկային գործարքը վերսկսելու պատրաստակամության մասին
ԱԳ նախարար Միրզոյանը Լոնդոնում ներկայացրել է ՀՀ արտաքին քաղաքական առաջնահերթությունները
20:20
Լիտվան աջակցություն է հայտնել Հայաստանի հետ ԵՄ կապերի ամրապնդմանը
20:10
Մեծ Բրիտանիան, Իտալիան և Ճապոնիան ներկայացրել են վեցերորդ սերնդի կործանիչի մոդելը
Լրատվական-վերլուծական երեկոյան թղարկում
Չարենցավանում անչափահասների միջև կռվում գործի են դրվել դանակներ, կան վիրավորներ, հայտնաբերվել է զենք
Արարատ լեռան վրա մոլորված լեռնագնացների դիերը հայտնաբերվել են
Այս նախաձեռնությամբ Հայաստանը իր քաղաքակրթական ինքնությունն է հաստատում․ Արման Բաբաջանյան
19:40
Ջորջ Սորոսի որդին աջակցել է Հարիսին
Բերման է ենթարկվել զինված «Խիմզավոդցի կարատեիստ» Արսենը․ նրա եղբորը սպանել էին ամիսներ առաջ
44-օրյա պատերազմի մասնակցի ցանկությունն իրականացվել է․ «Պատերազմի մասնակիցների մասնագիտական ներուժի բացահայտում» ծրագրի շահառուն վուլկանացման կետ է հիմնել

Եվրոպայի «սկզբունքայնությունից» ալիեւյան բոնուսը

2024թ. վերջին ավարտվում է Ուկրաինայի տարածքով ԵՄ երկրներ «ռուսական գազի տարանցման պայմանագրի» ժամկետը: Ուկրաինական պատերազմի սկզբից, բայց հատկապես «Հյուսիսային հոսք» գազատարի պայթեցումից հետո Եվրամիությունը նվազագույնի է հասցրել Ռուսաստանից գազի ներկրման ծավալները: Ինչպես իրազեկ աղբյուրներն են ասում, այս տարվա գնումների ծավալը կազմում է ընդամենը 15 միլիարդ խորանարդ մետր կամ ընդհանուր պահանջարկի ընդամենը 5 տոկոսը:

Ուկրաինան վճռականապես մերժում է իր տարածքով ռուսական գազի Եվրոպա տրանզիտի երկարաձգման նույնիսկ գաղափարը, «թեեւ» դա նրան տարեկան մեկ միլիարդ դոլար հավելյալ եկամուտներ է տալիս: Եւ ահա ռուսաստանյան եւ Բաքվի մամուլում տեղեկություն է տարածվել, որ Եվրամիությանը «խիստ անհրաժեշտ՝ տարեկան 15 միլիրադ խորանարդ մետր գազն ուկրաինական ենթակառուցվածքներով կտեղափոխվի, եթե գազը լինի ադրբեջանական,».

Աշխարհագրությունն այնպիսին է, որ ադրբեջանական գազը ուկրաինական ենթակառուցվածքներին կարող է հասնել միայն Ռուսաստանի տարածքով, գումարած այն, որ Ադրբեջանը նույնիսկ Բաքու-Էրզրում խողովակաշարը «լցնելու» խնդիր ունի: Եվրամիության հետ 2027թ. գազի արտահանման ծավալները 20 միլիարդ խորանարդ մետրի հասցնելու պարտավորություն կա, բայց սեփական պաշարները բավարար չեն:

Ուկրաինական կողմի «կապրիզները» բավարարելու մի հնարավորություն կա՝ Ռուսաստանի եւ Ադրբեջանի միջեւ գործարք: Մասնագետներն ուշադրություն են դարձնում փաստին, որ մեկ ամսվա ընթացքում Սանկ-Պետերբուրգում ադրբեջանական Socar-ի եւ ռուսաստանյան «Գազպրոմի» գլխավոր տնօրենները երկու հանդիպում են ունեցել: Ենթադրվում է, որ կողմերը քննարկում են տարբերակ, երբ Ադրբեջանը Ռուսաստանի տարածքում տարեկան 15 միլիրադ խորանարդ մետր գազ կգնի եւ ուկրաինական խողովակաշարերով կարտահանի Եվրամիության երկրներ: Կարեւորն ապրանքի ծագումը չէ, այլ՝ պիտակը:

Ըստ երեւույթին, հենց այդ կամ նման մի գործարք էլ կկայանա, եւ բոլոր կողմերը քաղաքական «կուսությունը» կպահեն։ Եվրամիությունը կհամարի, որ լիովին դադարեցրել է ռուսական գազի գնումը։ Ուկրաինան «կհպարտանա» իր տարածքով ռուսական գազի տարանցման արգելքով, իսկ Ռուսաստանը եւ Ադրբեջանը կմնան էներգետիկ նախագծերի համաձայնեցման պայմանավորվածությանը հավատարիմ։

Այս «ռուլետկայից» առավելապես կշահի Իլհամ Ալիեւը, որովհետեւ ով տիրապետում է միջազգային նշանակության «աֆյորայի» գաղտնիքներին, բոլոր մասնակիցների հետ երկխոսության քաղաքկան «բոնուս» է ստանում։ Ադրբեջանի հետ հարաբերություններում ոչ Եվրամիությունը, ոչ Ուկրաինան, ոչ Ռուսաստանը չեն կարող «կուսություն խաղալ»։ Իսկ եվրոպական արժեքների վիրտուալ ինստիտուտը սկզբունքորեն արժեզրկվում է։

Բաքվում, իհարկե, հիասթափված են, որ Եվրախորհրդարանի ընտրությունների արդյունքում «կոլեկտիվ Վիկտոր Օրբան չի ծնվել։» Ադրբեջանցի վտարանդի մեկնաբան Միրկադիրովը «հարյուր տոկոսի վստահությամբ» կանխատեսում է, որ Ֆրանսիայի խորհրդարանական ընտրությունների արդյունքներով «Մարի լե Պենը վարչապետ չի ընտրվի։» Բայց երբ Միացյալ Նահանգների կառավարությունը Վրաստանի պաշտոնյաների նկատմամբ ուղղակի պատժամիջոցներ է սահմանում, իսկ Ադրբեջանի դեպքում միայն հասկացնում է, որ կարող է Կոնգրեսում քննարկումներ նախաձեռնել, մնում է արձանագրել, որ միջազգային քաղաքականության օրակարգից նավթի եւ գազի խնդիրն ամենեւին էլ դուրս չի եկել եւ դուրս չի գալու առնվազն եւս մի քանի տասնամյակ:

Թուրքիայի արտաքին գործերի նախարար Հաքան Ֆիդանը նախօրեին Ռուսաստանի նախագահ Վլադիմիր Պուտինի հյուրն է եղել, իսկ դրան նախորդել է Իլհամ Ալիեւի Անկարա «կրիզիս-այցը»։ Եվրամիության արտաքին քաղաքականության հարցերով խոսնակը մինչ այդ ասել է, որ եթե Թուրքիան միանա Ռուսաստանի դեմ պատժամիջոցներին, ապա «Եվրամիության հետ ավելի ուժեղ կլինի։» Այս «կատվի խաղ՝ մկան մահ» իրավիճակում Ադրբեջանին ի՞նչ դեր է վերապահվում։ Բայց ավելի կարեւոր, Հայաստանի համար շատ էական է այլ հարց։ Իսկ Եվրամիություն-Ռուսաստան անդրկուլիսյան պայմանավորվածություններում Իլհամ Ալիեւը «միայն խաղաքարտեր դասավորո՞ւմ է։»

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում