Sunday, 21 07 2024
13:50
Երկրաշարժ Ճապոնիայում
Մեր Սահմանադրությամբ նախատեսված խորհրդարանական ժողովրդավարությունը աղճատված է, իրական չէ
Չարենցավանում անչափահասները վիճաբանել են․ կան վիրավորներ
Կռվախնձոր ենք դարձել. եթե բռնում ենք մեկի կողմը, մյուսը մեզ ընկալում է թշնամի, որին պետք է պատժել
13:09
Ժամանակն է, որ Ամերիկան ​​տիեզերագնացներ ուղարկի Մարս. Մասկ
Հայաստանը մտնում է «ազատ անկման» ռեժիմի մե՞ջ
ՃՏՊ Երևան-Սևան ավտոճանապարհին. կա զոհ և տուժածներ
12:30
Մոլդովայում ցուրտ սեզոնին բացարձակ աղքատության աճ են կանխատեսել
Կորած ամառը վերադառնում է․ Գագիկ Սուրենյան
12:00
Netflix-ի գովազդն աճում է, բաժանորդները՝ նվազում
Օդի ջերմաստիճանն աստիճանաբար կբարձրանա
Բաքուն Երևանին առաջարկում է համաձայնեցնել հարաբերությունների հիմնարար սկզբունքները նախքան լայնամասշտաբ խաղաղության պայմանագիրը. Հիքմեթ Հաջիև
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
11:00
Թրամփը մահափորձից հետո առաջին հանրահավաքում ասել է, որ «փամփուշտ է ստացել հանուն ժողովրդավարության»
ՀՀ ԶՈՒ ստորաբաժանումները կրակ չեն բացել. ՊՆ
Վրաստանի դեպքերը ծանր հարված են Հայաստանի համար. կան նաև դրական կողմեր
10:24
Alphabet-ը պատրաստում է իր պատմության մեջ ամենամեծ գործարքը
Աբխազները հասկանում են հայերին հունից հանելու ռիսկերը. ստատուս-քվոն նրանց շահերից է բխում
10:09
Լեհաստանում ռմբապաստարաններ կկառուցվեն
ԱՄՆ-ն փորձում է զսպել Չինաստանին Կովկասում. Վրաստանի հետ ռազմավարական գործակցությունն անընդունելի է
09:45
Tesla-ի Բեռլինի գործարանում 65.000 սուճի բաժակ են գողացել
09:30
Չինաստանը 600 մլն դոլար կներդնի Ղազախստանում անասնաբուծական հաբի մեջ
09:15
Ինչ մականուններ ունեն Միացյալ Թագավորության արքայական ընտանիքի անդամները
Հայաստանի պաշտպանական գերխնդիրն ու ժամանակի նոր հրամայականը
00:00
Նիգերիայի իշխանությունները տուգանել են Meta-ին 220 մլն դոլարով
23:45
Հռոմում ֆլեշմոբ է տեղի ունեցել Կիևին զենք մատակարարելու դեմ
23:30
Ավելի քան 30 դեմոկրատ կոչ է արել Բայդենին դուրս գալ ընտրապայքարից
23:15
Փարիզի իշխանությունները օլիմպիական խաղերին ընդառաջ քաղաքից վտարում են անօթևաններին
Իսրայելը հզոր ավիահարված է հասցրել Եմենին
Ալիև. «Ռուսաստանի հետ երկկողմ հարաբերություններում բոլոր հարցերը լուծվել են»

Ես ձեզ ծնել եմ, ես էլ ձեզ կսպանե՞մ

«Հունիսի 12-ը Ռուսաստանի Դաշնության եւ փաստացի ԽՍՀՄ մահվան օրն է: 1990թ. հունիսի 12-ին ՌԽՍԴՀ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարն ընդունել է «Ռուսաստանի խորհրդային սոցիալիստական դաշնային հանրապետության պետական ինքնիշխանության մասին» Հռչակագիր՝ «գիտակցելով Ռուսաստանի ճակատագրի հանդեպ պատմական պատասխանատվություն» եւ «հավաստելով ԽՍՀՄ կազմի մեջ մտնող բոլոր ժողովուրդների ինքնիշխան իրավունքների հարգումը».

Խորհրդային Միության պետական օրհներգը Ռուսաստանին էր վերագրում «ազատ հանրապետությունների անխախտ միության» ստեղծման առաքելությունը: 1990թ. հունիսի 12-ին Ռուսաստանի Ժողովրդական պատգամավորների համագումարը հայտարարեց, որ դադարում է լինել միասնական-միութենական պետության համակարգաստեղծ միջուկը եւ «ազատ հանրապետություններին» եւ ժողովուրդներին շնորհում է ինքնիշխան որոշումներ ընդունելու իրավունք։

Ըստ էության, դրանով ազդարարվում էր, որ Ռուսաստանի պատմության կայսերական-մեծապետականության կամ ինչպես բոլշեւիկներն էին ասում, «վելիկոռուսական շովինիզմի» ավելի քան հինգ հարյուր տարվա պատմությունն ավարտվում է, բացվում է նոր դարաշրջան։ Ներքին ի՞նչ մղումներով է ընդունվել այդ Հռչակագիրը, արտաքին շահառուներ ունեցե՞լ է, պայմանավորված էր Ելցին-Գորբաչով մրցակցությա՞մբ, պատմա-քաղաքագիտական բանավեճի հարցեր են։ Փաստն այն է, որ Ռուսաստանի պետական ինքնիշխանության մասին Հռչկագրի ընդունմամբ խորհրդային կայսրության բոլոր ժողովուրդներն ազատություն են ստացել։

«Տոնի առթիվ ՌԴ նախագահին վարչապետ Նիկոլ Փաշինյանի ուղերձում համոզմունք է հայտնված, որ «հավասարության անսասան սկզբունքների եւ երկու երկրների ժողովուրդների շահերը հաշվի առնելու վրա հիմնված», «Հայաստանի եւ Ռուսաստանի միջեւ դարավոր հարաբերությունները այսուհետ եւս կշարունակեն զարգանալ բնականոն հունով՝ նպաստելով երկկողմ եւ բազմակողմ համագործակցության ամրապնդմանը փոխադարձ հետաքրքրություն ներկայացնող բոլոր ոլորտներում»,:

1990թ. հունիսի 12-ին Ռուսաստանն ինքնիշխան պետություն, իսկ խորհրդային բոլոր ժողովուրդներին ինքնիշխանության կորղ ճանաչող Ելցինը կարո՞ղ էր ենթադրել, որ ինը տարի հետո ստիպված է լինելու իշխանությունը հանձնել ՊԱԿ-ի սպա Վլադիմիր Պուտինին: Իսկ գուցե այդպես էլ ծրագրվե՞լ էր՝ տեսակետները տարբեր են, իրարամերժ եւ շատ հաճախ՝ պարուրված կոնսպիրալոգիական դիտարկումներով: Իրականություն է, որ Ռուսաստանը եւ Ուկրաինան պատերազմի մեջ են, եւ ՌԴ նախագահ Պուտինը հռչակել է «հետխորհրդային տարածքում անկախություն ձեւավորած պետությունների հետ նոր հարաբերությունների ռազմավարություն»,:

Այս համատեքստում Նիկոլ Փաշինյանի կողմից «հավասարության անսասան սկզբունքների» ընդգծումը քաղաքական եւ իրավական առումով ուղղակիորեն բխում է «Պետական ինքնիշխանության մասին» ՌԽՍԴՀ Ժողովրդական պատգամավորների առաջին համագումարի ընդունած Հռչակագրից։ Բայց դա, ինչպես սովորաբար ասում են՝ «պոեզիա է։» Իրականություն է, որ գործ ունենք բոլորովին այլ Ռուսաստանի հետ, երկրի, որի նախագահը չի ճանաչում Ուկրաինային,-ըստ էության՝ բոլոր նախկին միութենական հանրապետությունների,- ոչ միայն ինքնիշխանությունը, այլեւ՝ պետականությունն առհասարակ։

Եւ փույթ չէ, որ այդ դոկտրինը իրավական առումով հակասում է «Պետական ինքնիշխանության մասին» Հռչակագրին, 1991թ. դեկտեմբերի 21-ի Ալմա-Աթայի Հռչակագրին, ՌԴ գործող սահմանադրությանը, ԱՊՀ Կանոնադրությանը, ՄԱԿ-ի Խարտիային։ Իրական քաղաքական ռեժիմում Մոսկվան, կարծես, յուրացրել է Տարաս Բուլբայի հայտնի խոսքը։ «Ես եմ քեզ ծնել, ես էլ քեզ կսպանեմ,»։ Բայց դա ասված է իրեն դավաճանած, թշնամու կողմն անցած որդու մասին։

Այս դեպքում «դավաճանել է» ոչ թե «որդին», ԽՍՀՄ որեւէ միութենական հանրապետություն, այլ՝ «հայրը-ծնողը»։ Ռուսաստանն առաջինն է պետական ինքնշխանության մասին Հռչակագիր ընդունել։ ԽՍՀՄ «գերեզմանափորն» Ռուսաստանն է։ Եւ հետխորհրդային տարածքի ոչ մի ինքնշխան պետության մեղքը չէ, որ պատմական այդ առաքելությունից դարակազմիկ շահ ստանալու փոխարեն հետելցինյան Ռուսաստանն իրեն դատապարտել է ինքնախարազանման։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում