Thursday, 02 07 2026
Իմ խրամատն ԱԺ ում 5 տարի պահեցի, 5 տարի էլ այլ տեղ կշարունակեմ պահել․ Ալեն Սիմոնյան
15:10
Շվեդիայում Ռուսաստանի դեսպանությունը ԱԹՍ-ներով հարձակման է ենթարկվել
Ի՞նչ «խաղաղություն» և ինչպիսի՞ «կարգավորում» է տեսնում Ալիևը
14:50
Իրանը բախվում է կուտակված նավթի արագ սպառման ծավալների
Անհեթեթություն է․ Ալեն Սիմոնյանը ՀՀ նախագահի պաշտոնին չի հավակնում
Նեթանյահուն առաջարկել է հրաժարվել ԱՄՆ-ի ռազմական աջակցությունից
Չեմ վերցնի մանդատը, ուզում եմ մի քիչ հանգստանալ․ Ալեն Սիմոնյան
14:10
OpenAI-ն ամերիկյան կառավարությանն է առաջարկել իր բաժնետոմսերի 5 տոկոսը. FT
Մարդկանց սպառնալով ուղղորդել են ՀՀ․ շատ դեպքերի մասին տեղեկացել եմ ԱԱԾ ից․ Թունյան
Լիբանանի հարավում հայտարարել են Իսրայելի հարվածների հետևանքով 60 զոհի մասին
2007 ին՝ Քոչարյանի օրոք սահմափակվեց քաղաքացիների ընտրության իրավունքն արտերկրում․ Մինասյանի հիշեցում
13:30
ԱՄՆ-ն Մեծ Բրիտանիայի ռազմակայանից դուրս է բերել B-52 Stratofortress ռմբակոծիչները
Ձեզ չի՞ անհանգստացնում, որ «ընտրական տուրիզմը» մի օր կարող է ձեր դեմ պտտվել․ Ղազարյանը՝ Խաչատրյանին
13:10
Մերցը ներկայացրել է տնտեսական բարեփոխումների լայնածավալ փաթեթ
Ո՞վքեր են զրկվելու քվեարկելու իրավունքից․ Ղազարյանը ներկայացրեց ՀՀ ԸՕ ում փոփոխությունների փաթեթը
ФСБ-ն չի ապահովում գեներալների անվտանգությունը՝ վախենալով նրանց դերից. Fox News
Սա ցույց է տալիս մեր գործընկերության մակարդակը․ Լայենը՝ ՀՀ-ԵՄ վիզաների ազատականացման մասին
12:50
Ֆրանսիայում հրշեջները պայքարում են անտառային հրդեհների դեմ
ԵՄ ի հետ հարաբերությունների նոր մակարդակը մեզ համար ստեղծում է պատմական շանս․ Փաշինյան
12:47
Սուրճ, ընդմիջում և մինչև 10% idcoin. Idram&IDBank
Երբեք խնդիր չենք դրել ճգնաժամ ստեղծել ՀՀ-ՌԴ հարաբերություններում․ Փաշինյան
12:35
Ucom-ը ներկայացնում է նոր uMix 5000 մարզային փաթեթը․ 3 ծառայություն՝ ընդամենը 5000 դրամ ամսավճարով
Երբ մեր գործընկերների վրա ճնշումը կուտակվում է, ԵՄ-ն քայլ է անում․ Լայենի առաջարկները՝ ՀՀ-ին
12:25
Համբույրի և ամուսնության առաջարկությունից հետո զույգը ձերբակալվել է
Այսօր մեր հանդիպումը վերահաստատեց՝ ԵՄ-ն Հայաստանի ամենավստահելի գործընկերներից է․ վարչապետ
12:15
Զալուժնին Զելենսկուն հայտնել Է նախագահական ընտրություններին մասնակցելու մասին
Նիկոլ Փաշինյանը և Ուրսուլա ֆոն դեր Լայենը քննարկումները շարունակել են ընդլայնված կազմերով
Ասադի տապալումից հետո ձևավորված խորհրդարանն ամբողջությամբ կազմավորվել է
Ղազախստանը ավտորիտարիզմից անցնում է «կառավարելի ժողովրդավարության»
Նոր նշանակումներ՝ ՊՆ-ում

Ռոբերտ Քոչարյանը ճողոպրել է երկրից` հոխորտալով ուրիշի բերանով

«Ժողովուրդ» օրաթերթը հարցազրույց է ներկայացրել Ռոբերտ Քոչարյանի գրասենյակի ղեկավար Վիկտոր Սողոմոնյանի հետ: Հետաքրքիր է, որ Մարտի 1-ի գործն ընդհուպ դուրս է եկել Ռոբերտ Քոչարյանի հետքի վրա, և երկրորդ նախագահը, ըստ էության, գտնվում է ձերբակալությունից հինգ րոպե պակաս վիճակում, սակայն շարունակում է թաքնվել հասարակությունից, ճողոպրել երկրից` թաքնվելով իր իմպուլսիվ օգնականի ստվերում:

Երեկվա ՀՔԾ հայտարարությունը Մարտի 1-ի գործում իբր նոր բացահայտումների մասին և դրան հետևած մեղադրանքները ամբողջովին հանում են այս գործով քննությունը օրինականության դաշտից, իսկ ՀՔԾ-ն վերածվում է օրվա իշխանության ձեռքի գործիքի. պնդում է Քոչարյանի գրասենյակի ղեկավարը` իր բոսին ներկայացնելով քաղաքական հալածյալի կարգավիճակում: Ընդ որում` Սողոմոնյանն այս մերկապարանոց պնդումն անում է առանց որևէ հիմքի` շրջանցելով խնդրի բովանդակային կողմը: Իսկ խնդրի էությունն այն է, որ Ռոբերտ Քոչարյանը տասնյակ հազարավոր խաղաղ ցուցարարների վրա կրակելու հրաման է տվել և որևէ քննչական մարմնի մոտ` նույնիսկ ամենահումանիստականը, չի կարող հիմնավորել, որ նա գործել է օրենքի սահմաններում: Քոչարյանը կատարել է զազրելի հանցագործություն և առաջին իսկ հարցաքննության ավարտին կանխատեսելի է նրա ձերբակալությունը, որովհետև որևէ կերպ հնարավոր չէ կորցնել հանցագործության հետքերը: Հայաստանի պատմության մեջ առաջին անգամ Հայաստանի իրավապահ համակարգը գործում է ոչ թե իշխանության պատվերով, այլ անհերքելի փաստերի պարտադրանքով: Եվ զուր է Վիկտոր Սողոմոնյանը ՀՔԾ հայտարարության հետևում տեսնում գոյություն չունեցող ականջներ. Հայաստանի իրավապահ համակարգն այլևս հուշարարության անհրաժեշտությունը չունի, և Քոչարյանի խոսնակն ակամայից բացահայտում է իրենց իշխանության ժամանակ տեղ գտած հրեշավոր պրակտիկան, երբ դատավճիռները գրվում էին Բաղրամյան 26-ում:

Սակայն շատ ավելի վտանգավոր է Սողոմոնյանի խոսքի տողատակը. նա արհեստական հիմքեր է ստեղծում, որպեսզի «քաղաքական հալածյալ» Ռոբերտ Քոչարյանը չվերադառնա Հայաստան: Բոլոր հիմքերն ունենք ենթադրելու, որ Ռոբերտ Քոչարյանը` զգալով իր անխուսափելի ձերբակալության հեռանկարը, պարզապես ճողոպրել է Հայաստանից` թաքնվելով արդարադատությունից և խուսափելով հնարավոր քրեական հետապնդումից:

Ռոբերտ Քոչարյանը բոլորից լավ գիտի, որ ինքն է Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի ոճրագործությունների գլխավոր դերակատարներից մեկը և փախչել է այն երկրից, որն իր կառավարման տարիներին վերածել է արյան ծովի:

Հայաստանի իշխանությունները, ՀՔԾ-ն պետք է հետամուտ լինեն, որպեսզի Հայաստան վերադարձվեն Միքայել Հարությունյանն ու Ռոբերտ Քոչարյանը: Որևէ երկիր, առաջին հերթին` Ռուսաստանը պետք է գիտակցի, որ պատսպարելով այս հանցագործներին` թշնամական ակտ է կատարում Հայաստանի և նրա ժողովրդի դեմ:

Չեմ կարող նաև չնշել, որ ըստ էության արատավորվում է Հայաստանի ամենանշանավոր զինվորականներից մեկի անունը, որը շուրջ 26 տարի ծառայել է մեր հայրենիքին. այսպիսի սրտակեղեքիչ բառերով Սողոմոնյանը զորակցում է Միքայել Հարությունյանին: Այս ամենը նույնիսկ քստմնելի է, որովհետև ակներև տպավորություն է ստեղծվում, որ երկրորդ նախագահի գրասենյակի ղեկավարն ամեն ինչ փորձում է բարդել զառամյալ ծերունու վրա` նրա մեղքը թեթևացնելով մեծ ծառայության մասին հիշատակումով: Իսկ մենք ավելի անկեղծ կլինենք և կարձանագրենք, որ Քոչարյանն ապականել է ամենքին ու ամեն ինչ, որոնց հետ շփվել կամ առնչվել է: Ռոբերտ Քոչարյանը հատկապես հետևողականորեն քանդել և ոչնչացրել է ինքնիշխանության խորհրդանիշ համարվող բանակի, հաղթանակի հետ ասոցացվող Երկրապահի ինստիտուցիոնալ, բարոյական հիմքերը Հոկտեմբերի 27-ով ներդրված ռուսական վասալության համակարգին բովանդակություն հաղորդելու համար:

Հարցազրույցի ուղիղ կեսը Քոչարյանի խոսնակն օգտագործել է «Առաջին լրատվական»-ի և նրա գլխավոր խմբագրի հասցեին հոխորտանք և բարբաջանք հնչեցնելու համար: Նրա ասածների մեջ միակ ճշմարտությունն այն է, որ Արման Բաբաջանյանը Քոչարյանի իշխանության տարիներին իսկապես ազատազրկվել է: Այս հարցազրույցով Վիկտոր Սողոմոնյանը բացահայտում է, որ Բաբաջանյանն անազատության մեջ է հայտնվել հենց Ռոբերտ Քոչարյանի պատվերով, ինչի մասին, ի դեպ, ժամանակին բազմաթիվ անգամներ բարձրաձայնել են միջազգային և տեղական հեղինակավոր իրավապաշտպան կառույցները:

Անկեղծ ասած` անպատվաբեր ենք համարում պատասխանել մեկի մեղադրանքներին, որը 1998-ին, կեղծ տեղեկանքներ ներկայացնելով, յուրացրել է Հայաստանի իշխանությունը` այն ամրապնդելով Հոկտեմբերի 27-ի և Մարտի 1-ի անմեղ զոհերի արյունով: Առավել ևս` անպատվություն կլինի իջնել մեկի մակարդակին, որը Քոչարյանի արյունոտ իշխանության խոսնակն է դարձել իր և հոր շողոքորթության, ստորաքարշության հետևանքով:

Չկա սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու այլ օրինական ճանապարհ, քան դատարան դիմելը` համապատասխան հայցով. «Առաջին լրատվական»-ի դեմ իրենց հայցը այսպես է մոտիվացնում Սողոմոնյանը, ինչին մենք ցանկանում ենք կատարել մի փոքր, բայց ակտուալ լրացում` չկա սեփական պատիվն ու արժանապատվությունը պաշտպանելու այլ օրինական ճանապարհ, քան Հայաստան վերադառնալն ու ՀՔԾ ներկայանալը:

Իսկ դատական հեռանկարը մեզ առհասարակ չի վախեցնում, որովհետև մենք գրել ենք ու հիմա էլ պնդում ենք, որ Ռոբերտ Քոչարյանն է տվել Հայաստանի տաս անմեղ քաղաքացիներին գնդակահարելու հրաման: Թող Քոչարյանը ներկայանա ՀՔԾ կամ իր հայցի հետքերով` դատարան և ապացուցի հակառակը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում