Մենք հաճախ ենք պատմում նոր թրենդերի մասին, որոնք հայտնվում են նորաձևության և գեղեցկության աշխարհում: Եվ երևի թե նկատել եք, որ այդ թրենդերը այնքան էլ երկար չեն պահպանվում նորաձև կանանց կյանքում:

Այս ամառվա նոր «բյութի-թրենդը», որքան էլ որ տարօրինակ և զարմանալի դա չհնչի, մենահոնքն է:

Աղջիկները հրաժարվել են պինցետներից և մկրատներից, և հիմա բնական հոնքերն են նորաձև:

Նշենք, որ ինստագրամում այս շարժմանը հարող աղջիկների լուսանկարները կարող եք գտնել #UnibrowMovement հեշթեգով:











































