Իսպանուհի Անխելա Պոսեն առաջին տրանսգենդերն է լինելու, որ մասնակցելու է «Միս Մոլորակ» գեղեցկության մրցույթին: Այս մասին գրում է Newsweek-ը:

26-ամյա Պոնսեն անցած հանգստյան օրերին արժանացել է «Միս Իսպանիա-2018» տիտղոսին, ինչը նրան իրավունք է տալիս ներկայացնելու երկիրը համաշխարհային մրցույթում, դեկտեմբերին, Ֆիլիպիններում:

Instagram-ում նա գրել է, որ իր խնդիրն է համարում դառնալ «հարգանքի և բազմազանության ձայնը ոչ միայն LGBTQ+ համայնքի համար, այլև՝ ամբողջ աշխարհի»:










































