Էկվադորի դատարանը երկրի նախկին նախագահ Ռաֆայել Կորեային ձերբակալելու որոշում է կայացրել նրա բացակայության ընթացքում։ Այս մասին հաղորդում է Reuters-ը։
Դատարանն այսպես է արձագանքել պարոն Կորեայի՝ դատարանի վճիռը խախտելուն։ Դրա համաձայն՝ նախկին նախագահը յուրաքանչյուր երկու շաբաթ մեկ պետք է ներկա գտնվեր ընդդիմադիր քաղաքական գործչի առևանգման գործով դատական լսումներին։ Դրա փոխարեն, Ռաֆայել Կորեան ներկայացել է Էկվադորում Բելգիայի դեսպանատուն, որտեղ էլ բնակվում է։
Էկվադորի նախկին նախագահի փաստաբանը կբողոքարկի վճիռը։










































