Wednesday, 24 06 2026
Դարի գողություն․ Սանկտ Պետերբուրգի բանկի երկու աշխատակից կասկածվում է 2 մլրդ ռուբլու գողության մեջ
Հունիսի 29-ից կփակվի Արին Բերդ փողոցի մի հատվածի երթևեկությունը
ՆԱՏՕ-ի ազդեցությունը տարածվում է նաև Հայաստանում․ Մեդվեդև
Հայաստան-Ադրբեջան հակասությունները պահպանվում են. միջպետական նորմալացումը կայանում է, հաշտեցումը՝ ոչ
Կասեցվել է «ԴԻԼԻ» ընկերության արտադրական գործունեությունը
Մանղալ կդնեն, Իսպիրյանը կերգի, իրենք կհառաչեն. այդպիսով կավարտվի ընդդիմության «փողոցային պայքարը»
21:30
Սարսափելի դեպք. մոդելի մարմինը հայտնաբերվել է ճամպրուկում, կասկածյալները՝ փախուստի մեջ
Դատական մաֆիա է գործում, որի դեմ պետք է պայքարել. «եռագլուխը» նստելու է շատ շուտով և շատ արագ
Ադրբեջանի ԱԳՆ-ն կրկին քննդատել է Փարիզին՝ հայամետ դիրքավորման համար
Ալիևը Միացյալ Նահանգների դեմ Իրանի «հաղթանակը» ողջունել է
20:50
Ֆրանսիայում գրանցվել է Էբոլա վիրուսով վարակման առաջին դեպքը
Քննարկվել են Հայաստանի էներգետիկ քաղաքականությանն առնչվող մի շարք հարցեր
20:30
Կիրիենկոյի մտերիմը կնշանակվի Աբխազիայում ՌԴ դեսպան
Ավետիք Չալաբյանը 2 ամսով կալանավորվեց
20:10
Արգենտինան պահանջում է արգելել ալիմենտ չվճարող ծնողներին ներկա գտնվել ԱԱ-2026-ի խաղերին
Սեդա Սաֆարյանի՝ գործին մասնակցության անհնարինության մասին որոշումը չի ընդունվել
19:50
ՀԱՊԿ բարձրագույն ղեկավարությունը մանրամասն կքննարկի Հայաստանի անդամակցության հեռանկարը
ՍԴ-ն սահմանել է ելույթների տևողությունը
19:30
Իրանը տեղեկացրել է, որ որևէ վճար չի պահանջում նավերի համար․ Թրամփ
ԵՄ դիտորդական առաքելությունը ՀՀ-ում իրականացրել է 9000-րդ պարեկային ծառայությունը
Լավրովը կասկածի տակ է դրել Թրամփի՝ Կիևին «թույլտվություն» տալու մասին լուրերը
Խնդիրը ոչ այնքան չալաբյաններն են, որքան նրանց ընտրողը. «արտաքին» մտածողություն կրում են շատերը
18:50
ԱՄՆ կառավարությունը ճնշում է գործադրում Meta-ի վրա
Պուտինը չի շնորհավորելու Փաշինյանին. ճնշումները մեծացնելու տեղ է տեսել
Նիկոլ Փաշինյանը և Նարենդրա Մոդին հեռախոսազրույց են ունեցել
Չալաբյանի ձերբակալությանը կհաջորդեն այլ ձերբակալություններ
18:10
Չինաստանում հորդառատ անձրևների պատճառով տարհանվել է 9 հազար մարդ
Ռուսաստանը անցնում է Ուկրաինայի դեմ «հայրենական պատերազմի»
17:50
Իսրայելը և Լիբանանը քննարկում են տարածքների փոխանցման տարբերակը
Հունիսի 24-ից պարզեցվել է էլեկտրացանցին միացման կարգը․ ՀԷՑ

Ինչու Բակո Սահակյանը խորտակեց Արայիկ Հարությունյանին

Այս տարվա հուլիսի 6-ին Արայիկ Հարությունյանը Արցախի Հանրապետության նախագահ Բակո Սահակյանին  ներկայացրեց պետնախարարի պաշտոնից իր հրաժարականի դիմումը: Հարությունյանը այդ պաշտոնը զբաղեցնում էր անցած տարվա սեպտեմբերից, իսկ դրանից առաջ էլ 10 տարի զբաղեցնում էր Արցախի Հանրապետության վարչապետի պաշտոնը:

Պետնախարարի պաշտոնից հրաժարական տալուց գրեթե մեկ ամիս անց՝ հուլիսի 2-ին,  Բակո Սահակյանը Հարությունյանին նշանակում է իր խորհրդական: Արցախի ամենամեծ կուսակցության՝ «Ազատ հայրենիքի» նախագահը, որը խորհրդարանում ունի ամենամեծ խմբակցությունը, ստանում է նախագահ Բակո Սահակյանի խորհրդականի պաշտոնը, մի՞թե սա աբսուրդ չէ, և ինչո՞ւ վերը նկարագրվածը տեղի ունեցավ:

Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց այն ժամանակ, երբ Ստեփանակերտի փողոցներ դուրս եկած ցուցարարները պահանջում էին Արցախի Հանրապետության ոտիկանապետի և ուժային կառույցների մի քանի ներկայացուցիչների հրաժարականը: Արայիկ Հարությունյանը իշխանության այն քիչ ներկայացուցիչներից մեկն էր, ով օրվա մեջ մի քանի անգամ հանդիպում էր ցուցարարների հետ, և խոստանում, որ իշխանությունը կփորձի բավարարել հասարակության արդար պահանջները՝ դրանով մեղմելով հանրային դժգոհությունը: Նա հասարակությանը տված իր խոստումը կատարեց, բայց ինքն էլ հրաժարականի դիմում ներկայացրեց:

Լինելով քաղաքական նուրբ հոտառության տեր անձնավորություն՝ Հարությունյանը չէր կարող չտեսնել, որ Սահմանադրություն փոխելու միջոցով սեփական իշխանությունը երկարաձգած Բակո Սահակյանը վերածվել է Արցախի բռնապետի, և նրա հետ ընդհանուր ճանապարհ անցնելը նշանակում է նրա հետ գնալ դեպի կործանում: Արայիկ Հարությունյանը հրաժարական տվեց պետնախարարի պաշտոնից՝ հայտարարելով, որ իր ղեկավարած կուսակցությունը պատրաստվում է 2020թ. խորհրդարանական և նախագահական ընտրություններին, որոնք պետք է տեղի ունենան միաժամանակ: Հարցազրույցում Հարությունյանը պարզ հասկացրել էր, որ հրաժարական ներկայացնելով պետնախարարի պաշտոնից՝ ինքը տարանջատվում է գործող իշխանությունից, իր հետ տարանջատելով նաև «Ազատ հայրենիք» կուսակցությունը: Լինելով Արցախի Հանրապետության ամենազդեցիկ քաղաքական ուժը՝ «Ազատ հայրենիքի» որևէ ներկայացուցիչ ներգրավված չէր իշխանության մեջ՝ բացի պետնախարարից, իսկ նրա հրաժարականով կտրվում էր նաև այդ կապը:

Բայց հուլիսի 2-ին Բակո Սահակյանը Հարությունյանին նշանակել է իր խորհրդական: Նույն օրը Բակո Սահակյանը Արցախի մշակույթի նախարար է նշանակել ՀՅԴ ներկայացուցիչ Լեռնիկ Ալեքսանյանին: Պարզ է, որ այս նշանակումներով Բակո Սահակյանը փորձում է ամրացնել իր խախուտ իշխանությունը և ստիպել, որ Արցախի այդ երկու կուսակցությունները քաղաքական պատասխանատվություն ստանձնեն իր իշխանության համար: Բայց այդ նշանակումը վիրավորական պետք է լինի Արայիկ Հարությունյանի համար: Մարդը հրաժարական է տվել պետնախարարի պաշտոնից, որը Արցախի Հանրապետությունում հավասարեցված է վարչապետի պաշտոնին, որպեսզի քաղաքական պատասխանատվություն չստանձնի իշխանության գործունեության համար, և որպես պարտավորություններից ազատ քաղաքական ուժի ղեկավար՝ կարողանա պատրաստվել հաջորդ խորհրդարանական ընտրություններին, իսկ նրան նշանակում են նախագահի խորհրդական, որը իր կարգավիճակով բազմակի ցածր է պետնախարարի պաշտոնից, բայց քաղաքական պատասխանատվության առումով ոչնչով չի զիջում դրան, որովհետև Արայիկ Հարությունյանը շարունակում է ընկալվել որպես գործող իշխանության ներկայացուցիչ, որպես գործող նախագահի քաղաքական թիմի անդամ:

Ինչու Արայիկ Հարությունյանը գնաց այդ քայլին, ինչպես Բակո Սահակյանը կարողացավ համոզել կամ գուցե պարտադրել Հարությունյանին ընդունելու այդ առաջարկը, մենք չենք կարող ասել: Գուցե Սահակյանը ևս մտածում է, որ եթե ինքը պետք է խորտակվի, ապա որևէ մեկը փրկվելու ոչ մի հույս անգամ չի կարող ունենալ:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում