Դերասանուհի Փերիս Հիլթոնը Twitter-ի իր էջում հրապարակել է իր դիմանկարը՝ մակագրելով․ «Պատմե՛ք ինձ այն մասին, ինչ ես չգիտեմ»։ Սոցկայքի օգտատերերը խնդրանքը բառացիորեն ընկալեցին։ Խնդրանքը վերաբերում է լուսանկարին, որտեղ նա երկրպագուներին ներկայանում է կյանքից հոգնած կնոջ տեսքով։
Հրապարակումն ավելի քան 13 հազար մեկնաբանություն է հավաքել։ Դրանց մեծամասնությունը նվիրված է ամենատարբեր բնագավառներից հետաքրքիր փաստերին։
Tell me something I don't know…. pic.twitter.com/bxmzLFekrX
— Paris Hilton (@ParisHilton) June 28, 2018
Օրինակ՝ Փոլ Ալեքսանդր անունով օգտատերը՝ Ուելսից, ամերիկուհուն ասել է, որ Ուելշփուլ քաղաքի անունը նշանակում է «ճահճուտի կամ սուզվող օձ»։
Խոսվել է նաև Տիեզերքին կառուցվածքի, մարդաբանության մասին, ինչպես նաև բարձրացվել բնիկ ամերիկացիների ծագման հարցը։










































