ՌԴ ԱԳ նախարար Սերգեյ Լավրովը Ռուսաստանի արտաքին գործերի նախարարությունում ԱՄՆ կոնգրեսականների պատվիրակության հետ է հանդիպել։ Այս մասին հաղորդում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Կարծում եմ՝ խորհրդարանականների միջև երկխոսության վերսկսումը կարող է նպաստող իրադարձություն դառնալ Հելսինկիում երկու նախագահների միջև մի քանի շաբաթ անց կայանալիք հանդիպմանը»,-կոնգրեսականների հետ հանդիպման ժամանակ ասել է Լավրովը։
Հանրապետական սենատոր Ռիչարդ Շելբին նաև նշել է, որ Ռուսաստանի և ԱՄՆ-ի նախագահների հանդիպումը մեծ նշանակություն ունի։
«Մենք գիտակցում ենք, որ որոշակի տարաձայնություններ կարող ենք ունենալ, սակայն կարևոր է պահպանել երկխոսությունը»,-հավելել է Շելբին։










































