«Նախիջևանում կատարվում է այն, ինչ կատարվել է 10 տարի առաջ Տավուշի հատվածում կամ 20 տարի առաջ՝ արցախյան հատվածում».- ՄԱՀՀԻ-ում կազմակերպված քննարկմանը նշեց ՊՆ մամլո խոսնակ Արծրուն Հովհաննիսյանը:
Նրա խոսքով՝ այդ պրոցեսը խրամատային լոգիկայում նորմալ է, սակայն այլ է հարցը, թե դա ինչպես է ներկայացվում. «Իհարկե, դա բերել է կրակոցների ավելացման, ինչն, իհարկե, ինչ-որ ահազանգ է: Միգուցե Ալիևը խնդիր է դրել, որպեսզի Նախիջևանի բնակչության ատելությունն ու լարվածության աստիճանը հավասարեցնի մյուս շրջաններին: Հաշվի առնելով Նախիջևանի ուղղության կարևորությունը ՀՀ մայրաքաղաքի համար և Հայաստանի Հանրապետության համար՝ ընդհանրապես, մենք այստեղ ամրացրել ենք, ամրացնում ենք և պիտի ամրացնենք մեր անվտանգությունն ու պաշտպանությունը»:
Իսկ թե ինչ է կատարվում սահմանին, Արծրուն Հովհաննիսյանը նշեց, որ սահմանին հակառակորդը ակտիվ ուժերի շարժ էր կատարում. «Ասել, որ հակառակորդը միամիտ է և դա անում էր միայն մեկ նպատակի համար՝ միամտություն կլինի»:
ՊՆ մամուլի խոսնակը նկատեց, սակայն, որ հենց հիմա լայնամասշտաբ պատերազմի վտանգը ավելի մեծ չէ, քան 3 ամիս առաջ. «Հակառակորդը կարող է փորձել մի փոքր լոկալ լարում առաջացնել, իսկ դրա համար երկու կողմերն էլ առաջնագծում ունեն բավականին հագեցած ուժեր: Ուստի մարդկանց խաբելու կամ լղոզելու համար չենք ասում, որ ցանկացած պահի պետք է պատրաստ լինենք պատերազմի. վտանգ կա, բայց դա առարկայորեն մեծ պատերազմ սկսելու վտանգը չէ»:
Մանրամասները՝ տեսանյութում:









































