Սաուդյան Արաբիայից ռեփ–երգչուհի Leesa A-ն երկրպագուներին վիրուսային տեսանյութ է ներկայացրել, որը ձայնագրվել է իր մեքենայի սրահում։ Այս մասին գրում է Daily Mail-ը։

Այդպիսով երգչուհին որոշել է տոնել երկրում կանանց մեքենա վարելու արգելքի չեղարկումը։ Պարբերականի տվյալներով՝ We Are Driving երգը շատ արագ տարածվել է համացանցում։

Տեսահոլովակում Leesa A-ն պատմում է, որ ինքն այլևս տաքսիի ծառայությունների կարիքը չունի և ուրախանում է, որ հիմա կարող է մեքենա վարել։ Երգչուհին նաև գործնական խորհուրդներ է տալիս մյուս ավտոլեդիներին՝ ընդգծելով անվտանգության ամրագոտիների կարևորությունը։

Կանանց մեքենա վարելու բազմամյա արգելքը չեղարկվել է 2017 թվականի սեպտեմբերին և վերջնական իր ուժը կորցրած է համարվում 2018-ի հուլիսի 1-ից։







































