Շվեդական արտադրող ընկերությունը 40 րոպեից էլ պակաս ժամանակահատվածում վաճառել է նոր S60 T8 Polestar Engineered-ի բոլոր 20 հատուկ մոդելները՝ գրում է AutoToday-ը:
Բացառիկ տրանսպորտային միջոցների ավելի արագ իրացման համար ընկերությունը օգտագործել է բաժանորդագրային ծառայություն առաջարկող Care by Volvo հավելվածը:
Volvo S60 T8 Polestar Engineered-ի գլխավոր տարբերություններն են՝ 415 ձիաուժ հզորությամբ հիբրիդային սարքավորումը, Brembo-ի արգելակման համակարգը՝ վեց պտույտի տրամաչափով, Öhlins կարգավորելի կախոցը և 19 դյույմ տրամագծով անվասկավառակները: