Tuesday, 30 04 2024
20:50
Լատվիան Ուկրաինային կփոխանցի ՀՕՊ համակարգեր
20:40
Սպիտակ տունը հայտարարել է անկախ ռազմական գործողությունների արդյունքից Կիևին աջակցելու մասին
Նեթանյահուն մեկնաբանել է ՄՔԴ-ի կողմից պաշտոնատար անձանց ձերբակալության օրդերների հնարավոր արձակումը
20:20
ՄԱԳԱՏԷ-ի գլխավոր տնօրենը կայցելի Իրան
20:10
Ստոլտենբերգը հայտարարել Է ՆԱՏՕ-ի՝ Ուկրաինային օգնություն ցուցաբերելու մեխանիզմները վերանայելու անհրաժեշտության մասին
Դեմ ենք Գազայի խաղաղ բնակչության թիրախավորմանը. մենք եղել ենք նույն իրավիճակում. Միրզոյան
Մենք չենք ուզում մաս կազմել չաշխատող մեխանիզմի. Միրզոյանը՝ ՀԱՊԿ-ի մասին
20:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
Արարատ Միրզոյանը նշել է հայ-ադրբեջանական կոնֆլիկտի կարգավորման պայմանը
Վստահություն և համբերություն եմ խնդրում, ամեն ինչ լավ է լինելու. Հակոբ Արշակյան
Լևոն Քոչարյանի «թիկնապահը» ԱԺ-ում լրագրողին մեղադրել է «սրբապղծության մեջ», ապա հարվածել
Պահանջվում է մտավորական
19:30
ՄԱԿ-ի դատարանը Գերմանիայի դեմ միջոցներ չի ձեռնարկել Իսրայելին զենք մատակարարելու համար
Կա հարատև խաղաղություն հաստատելու իրական հնարավորություն. ՀՀ ԱԳ նախարարի հարցազրույցն «Al-Jazeera»-ին
19:10
Լեհաստանը կօգնի միայն այն ուկրաինացի երեխաներին, ովքեր դպրոց են հաճախում
Իսրայելը պատվիրակություն չի ուղարկի Կահիրե, քանի դեռ ՀԱՄԱՍ-ը չի արձագանքել գործարքին
Ուղիղ. Զրույց Արման Բաբաջանյանի հետ
18:50
Լոնդոնում թրով հարձակումից վիրավորված 13-ամյա տղան մահացել է
18:40
ԱՄՆ–ն դիտարկում է ռուսական ուրանի ներկրման արգելքը
18:30
ԱՄՆ կոնգրեսականները ՄՔԴ-ին սպառնում են պատասխան միջոցներով Իսրայելի նկատմամբ հետաքննության պատճառով. Axios
Սասուն Խաչատրյանը հյուրընկալել է Հայաստանում Իրանի դեսպանին
18:20
Աֆղանստանում 6 մարդ է զոհվել մզկիթի վրա հարձակման հետևանքով
Նեթանյահուն հայտարարել է, որ Իսրայելը Ռաֆահում ռազմական գործողություն կանցկացնի՝ անկախ հնարավոր գործարքից
18:10
ՖԱԹՀ-ը և ՀԱՄԱՍ-ը Պեկինում հանդիպման ընթացքում հաշտության հասնելու ձգտում են արտահայտել
Միրզոյանն ընդգծել է տրանսպորտային կապուղիների ապաշրջափակման կարևորությունը
«Պորշը» թաղել էին հանքում. մանրամասներ ոսկու ձուլակտորների գողության դեպքից
16-ամյա պատանին նետվել է Կիևյան կամրջից. վիճակը ծայրահեղ ծանր է
Լրատվական-վերլուծական երեկոյան թողարկում
18:01
Եվրոպայի խորհրդի գլխավոր քարտուղարը ողջունել է Հայաստանի և Ադրբեջանի միջև սահմանազատման գործընթացի մեկնարկը
Ադրբեջանը խախտել է Ալմաթիի հռչակագիրը

Նախագահի և վարչապետի միջև մրցակցություն կա. Պոմպեո-Սարգսյան հանդիպումը համաձայնեցվե՞լ է, թե՞ «տեղյակ պահվել»

Վաշինգտոնում տեղի է ունեցել Հայաստանի նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումը ԱՄՆ պետքարտուղար Մայք Պոմպեոյի հետ: ԱՄՆ Պետդեպարտամենտի պաշտոնական կայքում հանդիպման մասին մանրամասներ չկան, տեղադրվել են միայն հանդիպման լուսանկարները և տեսանյութ, որում երկու պաշտոնյաները ողջունում են միմյանց։ Աշխատանքային այցով Վաշինգտոնում գտնվող Արմեն Սարգսյանն ավելի վաղ հանդիպում էր ունեցել Ամերիկայի Հայ Դատի հանձնախմբի ղեկավար կազմի հետ։

Վերջին օրերին նախագահ Արմեն Սարգսյանի հանդիպումները Լոնդոնում, Փարիզում, ապա նաև Վաշինգտոնում լայն քննարկման առիթ դարձան։ Եվ հատկապես ուշագրավ է նրա հանդիպումը պետքարտուղար Պոմպեոյի հետ, ում հետ մինչ օրս չի հանդիպել վարչապետ Նիկոլ Փաշինյանը։ Արդյոք այս հանդիպումը տեղավորվո՞ւմ է Հայաստանի արտաքին քաղաքականության ընդհանուր օրակարգի մեջ, թե՞ նախագահը վարչապետին հակակշռող քաղաքականություն է վարում։

Քաղաքական և ընտրական տեխնոլոգիաների փորձագետ Արմեն Բադալյանի կարծիքով՝ ամենայն հավանականությամբ երկրորդ տարբերակը. «Վարչապետի պաշտոնը ստանձնելուց հետո Նիկոլ Փաշինյանը վարում է նախկին իշխանությունների վարած արտաքին քաղաքականությունը։ Նա հայտարարել էր, որ ՀՀ արտաքին քաղաքականության կուրսը չի փոխվելու, և դա ապացուցվում է նաև գործով։ Տեսնում ենք, որ նաև ՄԱԿ-ում շարունակվում է նախկին իշխանությունների նույն քաղաքականությունը՝ քվեարկել հօգուտ Ռուսաստանի. մենք հիշում ենք Ղրիմի հարցի հետ կապված Հայաստանի քվեարկությունները մի քանի ոչ առաջատար երկրների հետ միասին, նույնն էլ արեց այսօրվա վարչապետը: Այսինքն՝ արտաքին քաղաքականությունն ընդհանրապես չի փոխվել»,- նկատեց Բադալյանը։

Նրա կարծիքով՝ Արմեն Սարգսյանի հանդիպումը Մայք Պոմպեոյի հետ կտրված է ընդհանուր կոնտեքստից. «Չնայած վարչապետի մամլո խոսնակն ասաց, որ համաձայնեցված է վարչապետի հետ, բայց կան դե յուրե և դե ֆակտո հարցեր։ Հայաստանի նախագահն այն գործիչը չէր, որ կարող էր Պոմպեոյի հետ հանդիպել, քաղաքավարությունից ելնելով՝ Արմեն Սարգսյանի հետ կարող էր հանդիպել մարդ, որ գրեթե լիազորություններ չունի, բայց երբ Պոմպեոն է հանդիպում, դա կարող են ընկալել որպես մեսիջ, որ ԱՄՆ իշխանությունները գոհ չեն Հայաստանի իշխանությունների արտաքին քաղաքականությունից։ Չնայած հայտարարվում է, որ քաղաքավարական հանդիպում է, բայց ըստ իս՝ շատ հստակ մեսիջ է»։ Բադալյանի դիտարկմամբ՝ նույն Արմեն Սարգսյանը դրանից առաջ Ֆրանսիայում այդպիսի բարձր մակարդակի հանդիպում չունեցավ, իսկ ԱՄՆ-ում Պոմպեոն պատահական մարդ չէ՝ երկրի արտաքին քաղաքականությունը որոշող գործիչներից մեկն է։

Փորձագետը նշում է՝ ԱՄՆ առաջին մեսիջն էլ կապված էր «Հազարամյակի մարտահրավերներ» ծրագրի հետ, երբ Պոմպեոն ակնարկել էր, որ քայլեր պետք է անեն Հայաստանի իշխանությունները. «Չի բացառվում, որ այդ մեսիջին հետևեն այլ՝ ավելի ընկալելի մեսիջներ։ Կարող է նաև երրորդ մեսիջը լինել՝ ԱՄՆ-ը Հայաստանում կարող է խաղադրույք անել ոչ թե վարչապետի, այլ նախագահի վրա»։

Քաղտեխնոլոգ Վիգեն Հակոբյանը նշում է՝ խնդիրն այն է, թե Պոմպեո-Սարգսյան հանդիպումը համաձայնեցվա՞ծ է, թե՞ պարզապես տեղյակ է պահել: «Նրբություն կա՝ նախօրոք համաձայնեցնո՞ւմ ես, թե՞ հետո տեղյակ պահում։ Ըստ իս՝ ակնհայտ է, որ համաձայնեցվածության էլեմենտներ կան»,- «Առաջին լրատվական»-ի հետ զրույցում ասաց Հակոբյանը։

Մեր զրուցակիցը միևնույն ժամանակ շեշտում է՝ նախագահի և վարչապետի միջև կա մրցակցություն ոչ միայն արտաքին, այլ նաև ներքին քաղաքականության հարցում. «Ազդեցության, քաղաքական կշռի համար։ Ի վերջո, նաև գաղտնիք չէ, որ Արմեն Սարգսյանը վերջին ամսվա ընթացքում մի քանի անգամ հայտարարում էր, որ նպատակահարմար է համարում, որպեսզի լիազորությունների վերաբաշխում լինի՝ նախագահի, վարչապետի, Ազգային ժողովի ինստիտուտների միջև։ Մենք հիշում ենք, որ բավականին կոշտ արձագանք եղավ վարչապետ Նիկոլ Փաշինյանի կողմից՝ նա ասաց, որ վերաբաշխում պետք է լինի, բայց ոչ հավասար սկզբունքներով, նույնիսկ օրինակ բերվեց Արմեն Սարգսյանի համար բավականին հոգեհարազատ Անգլիան»։

Հակոբյանի դիտարկմամբ՝ երկու ինստիտուտների ղեկավարների միջև կա մրցակցություն, բայց, այնուամենայնիվ, փոխհամաձայնություն կոնկրետ Պոմպեո-Սարգսյան հանդիպման հետ կապված եղել է: «Վարչապետի արտաքին քաղաքական կուրսը չի կարող կարդինալ ձևով տարբերվել՝ նույնիսկ հաշվի առնելով, որ Արմեն Սարգսյանը ռուսաստանյան և նաև այլ շրջանակներում համարվում է արևմտամետ գործիչ, բայց ստրատեգիական առումով, ըստ իս, մեծ տարբերություն դժվար թե լինի»,- եզրափակեց նա։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում