Friday, 03 05 2024
14:15
ԵՄ-ը Ադրբեջանի ականազերծման ծրագրին 8 մլն եվրո կտրամադրի
14:00
Live. «Առաջին լրատվական» տեղեկատվական-վերլուծական կենտրոն
13:45
ԱՄՆ-ի քոլեջներում անցկացվող ցույցերի ընթացքում ձերբակալվածների թիվը հասել է 2000-ի
Տյումենի մարզում ավելի քան 6500 բնակիչ է տարհանվել հեղեղումների պատճառով
13:15
Բրազիլիայի հարավում 29 մարդ է զոհվել հեղեղումների պատճառով
Հայաստան է ժամանել Վրաստանի հատուկ քննչական ծառայության ղեկավարը․ ստորագրվել է համագործակցության հուշագիր
Արշակյանը Արծվիկ Մինասյանին զրկեց խոսքի իրավունքից՝ մեկ նիստի ընթացքւմ
Արթուր Հովհաննիսյանի ելույթի ժամանակ իրավիճակն ԱԺ-ում լարվեց
12:45
Ռուսաստանցի զինվորականները Նիգերում տեղակայվել են ամերիկացիների հետ նույն ռազմակայանում. CNN
Ֆրանսիայի դեսպանատանը Երերույքում հետազոտություններ իրականացրած գիտնականներին հանձնվեց «Եվրոպա Նոստրա»-ի մրցանակը
ՀՀ ԱԳՆ-ն շնորհավորել է լեհ գործընկերներին՝ Սահմանադրության օրվա առթիվ
Գազի բալոնից հրդեհ է բռնկվել
«Վերջին դաս» միջոցառումը կազմակերպելիս բացառել դրամահավաքը. ԿԳՄՍ նախարարություն
Ստեր եք տարածում՝ թուրքը եկավ, բարձունքները գրավեց, մեքենա կոտրում. մարդկանց հույզերի վրա եք ազդում
Չկա որևէ երկիր, որ իր իշխանության օրոք ասի՝ կան քաղբանտարկյալներ, և դա բնական է
12:15
Ռուսաստանը Խարկովի գրավման ծրագիր ունի
ՀՀ-ում քաղբանտարկյալներ չկան՝ ասված է Պետդեպի զեկույցում. բարի եղեք ամբողջությամբ հղում անել
Չի եղել հանրային հնչեղության մի դեպք, որ ՄԻՊ-ը չանդրադառնա. կան մարդիկ, որ ուղղակի չեն ուզում նկատել
«Լրագրողներ առանց սահմանների»-ի 2024թ. զեկույցի համաձայն՝ ՀՀ-ն 6 կետով բարելավել է իր դիրքերը
Լուրերի օրվա թողարկում 12։00
Հայաստանը «Մամուլի ազատության ինդեքս»-ով տարածաշրջանի առաջատարն է
Մոսկվան Բաքվում «դեսանտ է իջեցրել». իրավիճակը «կառավարելիությունից» դու՞րս կգա
Նոր նշանակումներ Երևանի քաղաքապետարանում
Հնդկաստանի քաղաքացիների կողմից Երևանում կատարված խուլիգանության, նրանցից մեկի սպանության վարույթով կալանավորվել են վերջիններիս 2 հայրենակիցները
Պատգամավորները հանդիպում են ունեցել Ջո Բայդենի հատուկ հարցերով օգնականի հետ
11:30
ԱՄՆ-ն ձգտում է միավորել Իսրայելի, Սաուդյան Արաբիայի ու Գազայի ապագան
Դուք չեք տալիս հստակ գնահատականներ. թաքնվում եք իրավաբանական շնչահեղձ անող բառերի հետևում
Ստալինի ժամանակ քաղաքական գործիչների վրա քրեական հոդված էին կարում․ հիմա էլ նույնը դուք եք անում
Գտե՞լ եք, իհարկե՛ չեք գտել էդ տղային ստորացնողին. սա սև խարան է այս իշխանության վրա
Կսահմանվեն Ոստիկանության գվարդիայի կարգավիճակը, կառուցվածքը, խնդիրներն ու գործառույթները

Նիկոլ Փաշինյանի ընտրական խնդիրը՝ հրաժարվել ավելիից

Ընթացիկ քաղաքական իրողությունները վկայում են, որ արտահերթ խորհրդարանական ընտրությունները տեղի են ունենալու ամենամոտ ապագայում։ Նաև մամուլում են տեղեկություններ հրապարակվել այն մասին, որ իշխանությունը ցանկանում է ընտրություններն անցկացնել սեպտեմբերի վերջին, այդ տեղեկությունները պաշտոնապես չեն հերքվել։

Եվ ուրեմն՝ ի՞նչ պատկեր կարող է ունենալ ապագա խորհրդարանը առաջիկայում ընտրությունների անցկացման դեպքում։ Բնականաբար, ճշգրիտ պատկեր կանխատեսել հնարավոր չէ, բայց կան իրողություններ, որոնց հիման վրա ընդհանուր կանխատեսումներ կարելի է անել։ Ամենաակնհայտ իրողությունն այն է, որ վարչապետ Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը՝ լինի դա «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցությունը առանձին, թե «Ելք» դաշինքը, ահա այդ ուժը ստանալու է ընտրողների ձայների մեծամասնությունը։ Նախ՝ դեռևս չի անցել հեղափոխական էյֆորիան, և սեպտեմբերին էլ այն մեծ հավանականությամբ կպահպանվի այնպիսի մակարդակի վրա, որը հնարավորություն կտա իշխող ուժին մեծամասնություն կազմել։

Բացի այդ, գործող իշխանությունը կոռուպցիայի դեմ պայքարի գործիքն օբյեկտիվորեն օգտագործելու է ընտրական վարկանիշի ավելացման համար նաև։ Դեռևս բացահայտվել են մի քանի աղմկահարույց գործեր, որոնք էականորեն ավելացրել են իշխանության վարկանիշը։ Բոլորը, այդ թվում՝ իշխանության ներկայացուցիչները, ասում են, որ դրանք ընդամենը նախերգանք են, առաջիկայում շատ ավելի աղմկահարույց գործեր են բացահայտվելու, ու շատ ավելի հնչեղ անունների կրողներ են ձերբակալվելու։ Իսկ դա նշանակում է, որ իշխանությունը, Նիկոլ Փաշինյանի առաջնորդած ուժը ընտրություններում ձայների խնդիր չի ունենալու։ Ճիշտ հակառակը՝ ունենալու է ստանալիք ձայները մասամբ նվազեցնելու խնդիր։ Ավելի ճիշտ՝ այդ խնդիրն ունենալու են ոչ թե Նիկոլ Փաշինյանն ու նրա առաջնորդած ուժը, այլ պետությունը, քանի որ որքան էլ բյուրեղյա մաքրություն ունենա որևէ քաղաքական ուժ ու գործիչ, նրա անվերապահ, ջախջախիչ հաղթանակը՝ բացարձակ մեծամասնության տեսքով, կարող է վտանգավոր լինել պետության համար։

Պետության բնականոն կենսագործունեության համար, գործընթացների առողջ զարգացման համար անհրաժեշտ են հակակշիռներ առաջին հերթին խորհրդարանական ընդդիմության տեսքով։ Իսկ այսօրվա իրողությունները վկայում են, որ առաջիկայում ընտրությունների անցկացման դեպքում խորհրդարանն ունենալու է շատ թույլ ընդդիմություն՝ և՛ ֆիզիկական ներկայացվածության, և՛ քաղաքական օրակարգի ու իշխանությանն այլընտրանք լինելու տեսանկյունից։

Առերևույթ թվում է, թե ներկայանալի ընդդիմության դերում կարող է հանդես գալ Գագիկ Ծառուկյանի գլխավորած «Բարգավաճ Հայաստան» կուսակցությունը կամ «Ծառուկյան» դաշինքը, բայց դա միայն առաջին հայացից։ Նախ՝ ԲՀԿ-ն ու Գագիկ Ծառուկյանը բազմաթիվ անգամներ ապացուցել են, որ իրենք չեն կարող հանդես գալ ընդդիմության, դասական ընդդիմության դերում։ Այդ ուժը ստեղծվել է իշխանությանը մաս կազմելու համար և անցած տարիներին ապացուցել է, որ բացի կեղծ ընդդիմությունից կամ բուֆերային ուժի ֆունկցիայից՝ այլ գործառույթ չի կարողանում իրականացնել։ Մինչդեռ Հայաստանին պետք է ոչ թե կեղծ կամ անվանական, այլ իրական ընդդիմություն, որն իրական հակակշիռ կլինի իշխանությանը։ Դա պետք է ինչպես ներքին բարեփոխումների իրականացման հաջող ընթացքի, այնպես էլ առաջին հերթին արտաքին քաղաքականության ասպարեզում մանևրելու հնարավորության համար: Հենց այդ՝ արտաքին քաղաքական օրակարգը կարող է և պետք է լինի այսօր գոյանալիք ընդդիմության հիմնական ասելիքը՝ հստակ վեկտորալ կողմնորոշում, դեպի Արևմուտք ուղղված կողմնորոշում։

Բանն այն է, որ Նիկոլ Փաշինյանի իշխանությունը որքան էլ հրապարակավ խոսում է հայաստանակենտրոնության մասին, իր գործողություններով դեռևս ռուսական դոմինանտության տիրույթում է։ Պաշտոնապես հայտարարվել է, որ նոր իշխանությունը շարունակելու է նախկին իշխանության արտաքին քաղաքական կուրսը, իսկ դա Ռուսաստանի գերիշխանությունը հանդուրժող ու դրան ծառայող կուրս էր։

Եվ ուրեմն՝ ընդդիմությունը, իրական ընդդիմությունը պետք է հանդես գա դրան հակադիր դիրքերից, Հայաստանը եվրոպական ընտանիքի լիիրավ անդամ դարձնելու, Եվրամիության անդամ դարձնելու, ինչու ոչ՝ նաև ՆԱՏՕ-ին ինտեգրվելու կարգախոսներով ու խոստումներով։ Նման օրակարգ ունեցող ուժի հաղթանակի ու խորհրդարանում նշանակալի ներկայացվածության դեպքում նույն իշխանությունը մանևրի շատ ավելի լայն դաշտ կունենա առաջին հերթին Ռուսաստանի հետ հարաբերություններում, ԵՏՄ-ին ու ՀԱՊԿ-ին անդամակցությունից շատ ավելի առարկայական օգուտներ ստանալու առումով նաև։

Ո՞վ կամ ովքե՞ր կարող են հանդես գալ նման ընդդիմության դիրքերից։ Արտախորհրդարանական լիբերալ դաշտը չափազանց մասնատված ու թույլ է առանձին հանդես գալու համար։ Ամենատեսանելի հեռանկարը լիբերալ ուժերի միավորումն ու նախընտրական բլոկի ձևավորումն է, որին էականորեն կարող են նպաստել «Ելք»-ի անդամ «Հանրապետություն» ու «Լուսավոր Հայաստան» կուսակցությունները։ Երկուսն էլ լիբերալ ուժեր են, երկուսն էլ Հայաստանի զարգացման ապագան տեսնում են արևմտյան քաղաքակրթական ու քաղաքական տիրույթում։ Ամբողջ հարցն այն է, թե ինչ նախընտրական հարաբերություններ կհաստատվեն այս ուժերի և Նիկոլ Փաշինյանի ղեկավարած «Քաղաքացիական պայմանագրի» միջև։ Եթե նրանք ընտրություններին մասնակցեն «Ելք»-ով՝ միասնական ցուցակով, ապա դրանից զգալիորեն կտուժի ընդդիմադիր դաշտը, վերջին հաշվով՝ նաև պետությունը։ Առանձին հանդես գալու դեպքում, լիբերալ ուժերին միավորելու դեպքում «Հանրապետությունն» ու «Լուսավոր Հայաստանը» կարող են իրական, գաղափարական այլընտրանք դառնալ իշխանությանը, ինչն ամբողջությամբ չի բացառում ընտրություններից հետո որևէ ձևաչափով նաև իշխանությանը մաս կազմելու հնարավորությունը։

Հակառակ պարագայում՝ թույլ ընդդիմադիր բևեռի պարագայում ու իշխանության՝ բացարձակ մեծամասնություն ստանալու պարագայում, կարող են ի հայտ գալ մի շարք վտանգներ, որոնք կզգացվեն ավելի հեռանկարային կտրվածքով։ Ընդդիմադիր ուժեղ բևեռի չձևավորման դեպքում Հայաստանին սպառնում է դեմոկրատիայի դիկտատուրա, որը, ինչպես և դիկտատուրայի մյուս տեսակները, բացասական ու դեգրադացնող երևույթ է։

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում