Պենտագոնը դիտարկում է Գերմանիայից իր զորքերի ամբողջական կամ մասնակի դուսրբերումը։ Պատճառն այն է, որ Բեռլինը հրաժարվում է ՆԱՏՕ-ի շրջանակում ավելացնել ռազմական ծախսերը, ինչը ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփի դժգոհությունն է հարուցել։ Այս մասին հաղորդում է The Washington Post-ը։
Խոսքը Գերմանիայի տարածքում ԱՄՆ զինծառայողների գտնվելու և նրանց տեղափոխման հետ կապված ներքին ուսումնասիրության մասին է։
Տվյալ պահին Գերմանիայում ԱՄՆ 25 հազար զինծառայող է գտնվում, և Թրամփը ռազմական խորհրդականների հետ հանդիպումներից մեկի ժամանակ ասել է, որ «ցնցված» է այդ թվից։
Սակայն Պենտագոնի խոսնակ Էրիկ Փահոնը հերքել է Գերմանիայից ամերիկյան զորամիավորումը դուրս բերելու ծրագրերի առկայությունը։






































