ԱՄՆ ռազմաօդային ուժերը հաղորդել են B61-12 կառավարվող միջուկային ռումբի բարեհաջող փորձարկման մասին՝ Northrop B-2 Spirit ռմբարկուի օգնությամբ։ Այս մասին հայտնում է Military.com պորտալը։
«Այդ որակավորված թռիչքային փորձարկումները ցույց են տալիս, որ B61-12-ի դիզայնը համապատասխանում է պահանջներին և ի ցույց դնում B61-12 ծրագրի առաջընթացը՝ ազգային անվտանգության պահանջների համապատասխան»,-նշել է Ազգային միջուկային անվտանգության աշխատակազմի աշխատակից գեներալ Մայքլ Լութոնը։
Փորձարկումները տեղի են ունեցել Նևադա նահանգում, Թոնոփա փորձադաշտում։











































