Շվեդիայում հուլիսի 1-ից ուժի մեջ է մտել սեռական հանցագործությունների մասին օրենքը։ Այս մասին ասվում է ոստիկանության հաղորդագրության մեջ։
«Համառոտ, օրենքն այն մասին է, որ եթե սեքսը կամավոր չէ, նշանակում է այն անօրինական է»,– ասվում է իրավապահների մամլո–ծառայության հաղորդագրության մեջ։
Այժմ փաստաթղթում խախտումների երկու նոր տեսակ է հայտնվել՝ հետևյալ ձևակերպումներով. «բռնաբարություն՝անզգուշության պատճառով» և «սեռական հարկադրանք՝ անզգուշության պատճառով», որտեղ «անզգուշություն» բառը կամավոր համաձայնության բացակայություն է նշանակում։

Տվյալ պատժի համար առավելագույն պատժաչափը չորս տարվա ազատազրկումն է։
Նոր օրենքով իշխանությունները հույս ունեն, որ կանայք չեն վախենա բռնաբարության ենթարկվելու դեպքում ոստիկանություն դիմել։












































