Կանադացի գիտնականները հատուկ սարք են ստեղծել, որը կարող է առարկաներն անտեսանելի դարձնել։ Նոր սարքին հատուկ է անդրադարձ լույսի ստեղծումը։ Գաղտնիքը լուսային ալիքում է։ Օրինակ՝ գիտնականները կանաչ առարկա են վերցրել և նոր գյուտի շնորհիվ դետեկտորն այն չի հայտնաբերել։

Նախագծի շուրջ աշխատած պրոֆեսորի խոսքով՝ սարքի շնորհիվ լուսային ալիքն այնպես է անցնում առարկայի միջով, ասես այն գոյություն չունի։

Հետազոտությունների ընթացքում առարկան միայն մի կողմից է տեսանելի եղել։ Սակայն միանգամայն հնարավոր է այն ամբողջությամբ անտեսանելի դարձնել։












































