ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների եւ բնական պաշարների նախարարությունը ուսումնասիրում է գազի սակագները սահմանին և երկրի ներսում, այս հարցով համապատասխան քննարկումներն արդեն սկսել են։ Այս մասին հունիսի 30-ին՝ լրագրողների հետ հանդիպմանը հայտարարեց ՀՀ էներգետիկ ենթակառուցվածքների և բնական պաշարների նախարար Արթուր Գրիգորյանը՝ պատասխանելով հարցին, թե ինչու են գազի սակագները սահմանին եւ սպառողական սակագները կրկնակի տարբերվում։









































