Monday, 13 07 2026
Սենատոր Գրեմի մահը՝ Իրանի կողմից ԱՄՆ նախագահին «խիստ» զգուշացում
11:50
Եվրոպայում շոգի պատճառով ավելի քան 10 հազար մարդ է մահացել
Գնացինք կամաց-կամաց, սկսում ենք մեր ճանապարհը. Փաշինյան
11:30
Պերուում նորածիններին զանգվածաբար անվանակոչում են Հալանդի պատվին
Արագածոտնի մարզի որոշ հասցեներում գազ չի լինի
Հայաստանին ու Ռուսաստանին կապում են հատուկ հարաբերություններն ու ժողովուրդների միջև սերը․ Մարիա Զախարովա
Սևանում ջրային մոտոցիկլետներ են շրջվել. ջրափրկարարները քաղաքացիներին անվտանգ դուրս են բերել ափ
Հայտնի է Իսրայելում խորհրդարանական նոր ընտրությունների անցկացման օրը
10:40
Միջնորդներն Իրանի և ԱՄՆ-ի հետ նոր բանակցություններ են անցկացրել իրավիճակը հանդարտեցնելու նպատակով. AP
10:30
Մահացել է Սեմ Նիլը
Կանցկացվի Երևանի քաղաքապետի գավաթի բռնցքամարտի միջազգային մրցաշար
Ալիևը կարևորել է Թրամփի դերը հայ-ադրբեջանական կարգավորման գործում
ՆԱՏՕ գագաթնաժողովի արդյունքները՝ ԱՄՆ-ն շարունակում է ամրապնդել ռազմավարական դիրքերը Եվրոպայում
Առանց հարևանների հետ հարաբերությունների, հնարավոր չէ դառնալ տարանցիկ երկիր․ Ալիև
Ռուսական ցորենը Ադրբեջանի տարածքով կժամանի Հայաստան
Ծառուկյանի կալանքին պետք է հաջորդի մյուսների կալանքը. «եռագլխի» պայքարը միայն իշխանության համար չէ
Ադրբեջանի տարածքով Հայաստան է տեղափոխվել 40 հազար տոննա բեռ․ Ալիև
09:10
Բանգկոկի փաբում բռնկված հրդեհի հետևանքով զոհվել է առնվազն 27 մարդ
Ծառուկյանի առյուծին սպանել են. հրաման տվողն ու կատարողը պիտի պատասխան տան
08:50
Զելենսկին աշխատանքից ազատել է Ուկրաինայի վարչապետին
08:40
ՄԱԿ-ի գլխավոր քարտուղարն անհանգստացած է Մերձավոր Արևելքում ռազմական գործողությունների վերսկսմամբ
08:30
Մերձավոր Արևելքի 6 երկիր դարձել է հարձակումների թիրախ
Սպասվում է առանց տեղումների եղանակ
08:10
Իրանի շուրջ իրավիճակը կրկին սրվել է․ հրթիռակոծությունները վերսկսվել են
Իսրայելը Հայոց ցեղասպանության ճանաչումը առկախել է
Լարսը բաց է
Էլեկտրաէներգիայի պլանային անջատումներ
ՀՀ տարածքում ավտոճանապարհներն անցանելի են
Գյումրիում կայացավ Աշոտ Աղաբաբյանի «Կարդինալը» վեպի շնորհանդեսը
23:45
Մ-20 ԵԱ. ըմբիշ Հենրիկ Հայկյանը՝ բրոնզե մեդալակիր

Ինչպես հասան Սարգսյաններին. թիրախներն ընտրվում են մանրակրկիտ

ՊԵԿ-ը հայտարարել է նոր քրեական գործի մասին, որ հարուցվել է Սերժ Սարգսյանի եղբոր՝ Լևոն Սարգսյանի ընտանիքի առնչությամբ, չհայտարարագրված միլիոնավոր դոլարների, ապօրինի հարստացման հատկանիշներով: Այդ ամենը հանրությանն, իհարկե, չի զարմացնում, որովհետև ի վերջո մարդիկ շատ պարզ հասկանում են իրողությունը և պատկերացնում, որ հենց միլիոնավոր դոլարների հետ կապված խնդիրներն են, որ վերածվել են գլոբալ պետական խնդրի, հասցրել պետությունը ժողովրդագրական և սոցիալ-տնտեսական ծանրագույն վիճակի:

Իրավապահների վերջին օրերի գործողությունները, սակայն, մի շարք շրջանակներում արժանանում են գնահատականների, որոնցում ուղղակի չի խոսվում քաղաքական հետապնդման մասին, բայց արվում են թափանցիկ ակնարկներ: Այդ շրջանակներին բավական ոգևորել էր նաև Վրաստանում ԱՄՆ նախկին դեսպաններից մեկի խոսքը, որ հնչել էր «Ամերիկայի ձայնի» ռեպորտաժում, և որը Հայաստանի իշխանությանը հորդորել էր չկրկնել Սաակաշվիլիի սխալն ու կոռուպցիայի դեմ պայքարն ընտրովի չիրականացնել: Սա, անշուշտ, կարևոր խորհուրդ է, որովհետև եթե կոռուպցիան պետք է չեզոքացվի ընտրովի, ապա դա արդեն կոռուպցիայի չեզոքացում չէ, այլ ուղղակի առանձին մարդկանց ու խմբերի: Ըստ այդմ՝ հորդորները միանգամայն տեղին են և ճիշտ:

Այլ է հարցը եզրակացությունների դեպքում, որ կամաց, դանդաղ, սակայն հնչում են հարցերի տեսքով, թե ինչու ոչ այս մարդն էլ, ինչու ոչ այն մարդն էլ: Առաջին հայացքից տրամաբանական հարցեր են ու նաև կարևոր հարցեր, որովհետև հանրությունը նաև հենց այդ հարցերի միջոցով պետք է կարողանա վերահսկել իշխանության կոռուպցիայի դեմ պայքարը և թույլ չտա, որ այն դառնա ընդամենը քաղաքական նախընտրությամբ պայմանավորված հարցեր լուծելու, անցանկալիներին հեռացնելու գործիք: Սակայն, մյուս կողմից, կարևոր է, որ հանրությունը չդառնա իր իսկ հարցերի պատանդը, չհայտնվի իր իսկ «վերահսկողության» ծուղակում:

Բանն այն է, որ կոռուպցիայի դեմ պայքարը չի կարող կրել «ամբողջը և միանգամից» տրամաբանություն, որովհետև հնարավոր չէ միանգամից բացահայտել բոլոր կոռուպցիոն սխեմաները, բոլոր թիրախները խոցել կամ ուշադրության տակ վերցնել միանգամից, մի զարկով սպանել հազար: Դա կլինի քաջնազարություն, ինչը որևէ օգտակար բան չի պարունակի հանրության ու պետության համար: Որովհետև, և առիթ ունեցել ենք խոսելու այս մասին, ամբողջապես կոռուպցիոն սխեմաների մեջ փաթաթված պետականությունը դրանից պետք է ազատել թել առ թել, պետական թեկուզ արատավոր, բայց, այդուհանդերձ, կառուցվածքը չփլուզելու, այլ դարձյալ թել առ թել կամ ավելի շուտ քար առ քար նոր սխեմաների և մեխանիզմների վրա տեղափոխելու համար: Ինչպես տեղափոխում են, օրինակ, պատմամշակութային արժեք ներկայացնող շենքերը՝ նախ համարակալելով քար առ քար, հետո քար առ քար տեղափոխելով, ոչ թե փլուզելով մեկ հարվածով: Ի դեպ, Մելիք-Ադամյանի ՀՀԿ շենքը, որտեղից դեռ երկար ժամանակ, ըստ որոշ ՀՀԿ-ականների, պետք է անցներ իշխանությունը, Թումանյան փողոցից հենց այդպես տեղափոխված շենք է:

Կոռուպցիոն սխեմաները որոշակիորեն կապակցված են եղել պետական տարբեր ոլորտների, ինստիտուտների, ընդհուպ զինված ուժերի հետ: Եթե դրանք կտրվում են միանգամից, ապա կարևորագույն ուղղություններով կարող են առաջանալ վակուումներ, որոնցից օգտվողները կամ օգտվելու սպասողները բավական շատ են թե՛ ներսում, թե՛ դրսում: Ըստ այդմ՝ ընտրվող թիրախները պետք է լինեն մանրակրկիտ ուսումնասիրված, այսպես ասած՝ հանգամանալիորեն վեր հանված, որպեսզի միաժամանակ չլինի նաև արագ չեղարկում: Այդ պայմաններում, եթե իրավապահները զբաղվում են մեկով, երկուսով, երեքով, իսկ չորսին, հինգին ու տասին առայժմ չեն անհանգստացնում, դա ամենևին հիմք չէ, գոնե առայժմ հիմք չէ բղավելու կոռուպցիայի դեմ ընտրովի պայքարի մասին: Որովհետև այդ պայքարն ունի ընդամենը մի քանի շաբաթի պատմություն, բայց արդեն իսկ հասել է ընդհուպ Սերժ Սարգսյանի մերձավորներ: Ի դեպ, դա էլ հատկանշական է, որովհետև հենց սկզբից էլ տարածվում էր այն տեսակետը, որ ընտրովիության սկզբունքը կդրսևորվի Սարգսյաններին շրջանցելու ձևով:

Խնդիրն այն է, որ նոր թավշյա թիմը չունի այլընտրանք, քան պայքարել և ապամոնտաժել կոռուպցիան համատարած: Ի տարբերություն Սաակաշվիլիի, որը վերացնելով նախկին ծավալները, այդուհանդերձ պահել էր, այսպես ասած, վերին մի փոքր շրջանակ, Հայաստանում դա հնարավոր չէ: Որովհետև Սաակաշվիլին ոչ թե պահել էր, այլ ձևավորել նորը, իրականը, քանի որ նախկինը, ըստ էության, ավելի շատ անիշխանությունից բխող կոռուպցիոն ռիսկեր էին, քան իշխանության մակարդակով կազմակերպված կոռուպցիա: Հայաստանում կոռուպցիոն սխեմաները եղել են տասնամյակներով կազմակերպված ու հղկված, իշխանության մանրակրկիտ մշակումների առարկա: Ըստ այդմ՝ հնարավոր չէ պահել այն թեկուզ փոքր մասով, քանի որ դա, միևնույն է, չի դառնալու նոր իշխանության մաս, եթե անգամ այդ իշխանությունը ցանկանա: Դա հին իշխանության օրգանական մասնիկն է լինելու, օրգանիզմի մաս, որն անխուսափելիորեն պետք է հեռանա այդ օրգանիզմի հետ:

Այլ հարց է, թե արդյո՞ք նոր իշխանությունը զերծ է մնալու իրենը ձևավորելու գայթակղությունից: Բայց այդ հարցը հանրությունը պետք է ուղղի ինքն իրեն, որովհետև ինքն է լինելու թույլ տվողը կամ չտվողը:

Բաժիններ
Ուղիղ
Լրահոս
Որոնում