Capital Gazette ամերիկյան հրատարակության աշխատակիցները, որի խմբագրակազմը անհայտ հրաձգի հարձակման Է ենթարկվել, նոր համարը թողարկել Է միջադեպի արդեն հաջորդ օրը: Այդ մասին հաղորդվում Է Twitter-ում թերթի Էջը:
Առաջին սյունակում ներկայացվել Է հրատարակության խմբագրակազմի վրա հարձակման մասին տեղեկատվությունը: Դրանից վեր զետեղված են սպանված հինգ աշխատակիցների լուսանկարներն ու անունները, իսկ ներքեւում՝ տեղի ունեցածի վերաբերյալ հայտնի ամբողջ տեղեկատվությունը:
Միջադեպի արդեն հաջորդ օրը թերթի նոր համար թողարկելու մտադրության մասին հայտնել Էր Capital Gazette-ի լրագրողներից մեկը՝ Չեյզ Քուկը, որն իր Էջում հրապարակել Է իրադարձությունների վայրից ստացված բոլոր նորությունները:
«Ես կարող եմ ձեզ հայտարարել. «Մենք այդ գրողի տարած թերթը կթողարկենք վաղը»,-գրել Է Քուկը: Հունիսի 28-ին հրաձգություն Է տեղի ունեցել ամերիկյան հնագույն թերթերից մեկի՝ Capital Gazette-ի խմբագրատանը, որը հինգ աշխատակցի կյանք Է խլել: Անհայտ մի տղամարդ կրակել Է հրատարակության՝ Մերիլենդի նահանգի Աննապոլիս քաղաքում գտնվող գրասենյակի ապակե դռան վրա եւ կրակ բացել: Ոստիկանները բռնել են կասկածյալին, իսկ շենքում խուզարկություն են անցկացրել: NBC News-ի տվյալներով՝ պարզվել Է, որ հրաձիգը 38-ամյա Ջերոդ Ռամոսն Է, որն անցյալում թերթի հետ դատաքննության մեջ Է եղել քրեական գործով հոդվածի պատճառով, որը նա տանուլ Է տվել:









































