ՀՀ ոստիկանության լրատվության և հասարակայնության հետ կապերի վարչությունից հայտնում են, որ հունիսի 29-ին՝ ժամը 00։50-ին, հիվանդանոցից ոստիկանության Տարոնի բաժնում հաղորդում է ստացվել, որ Վանաձորի Սարի թաղի 1-ին փողոցի տներից մեկից սնկային թունավորումով հիվանդանոց են տեղափոխվել 1986 թ. ծնված Նելլի Մ.-ն, 1984 թ. ծնված Ռուզան Ու.-ն և 1954 թ. ծնված Վոլոդյա Մ.-ն:
Ըստ հաղորդման՝ նրանք հունիսի 28-ին՝ ժամը 19։30-ի սահմաններում, նշված հասցեում կերել են իրենց հավաքած և պատրաստած սունկը:
Կատարվում է քննություն:








































