Իսպանիայի Իբիցա կղզու ոստիկանությունը ձերբակալել է մոսկովյան «Սպարտակ» ակումբի ֆուտբոլիստ և Նիդերլանդների հավաքականի կիսապաշտպան Քվինսի Պրոմեսին։ Վերջինին կնոջը ծեծի ենթարկելու մեջ են կասկածում, փոխանցում է հոլանդական Voetbal Primeur պարբերականը։
Հաղորդագրությունում ասվում է, որ կինը ֆուտբոլիստի զոհերից մեկն էր։ Նրան հանգստացնել փորձողները ևս ծեծի են ենթարկվել։
Պրոմեսը Ռուսաստանի չեմպիոն և թիմի լավագույն ռմբարկու է դարձել 2016-2017-ին։











































